Թեհրանյան ահաբեկչություններից հետո սպասելի էր,որ այն ուժերը,որոնք կանգնած էին այդ ահաբեկչության հետևում և չստացան ցանկալին, կփորձեն օգտագործել թուրքական գործոնը՝սրելու ներքաղաքական իրավիճակն Իրանում... Թեհրանյան ահաբեկչություններից տասն օր անց իրանական ընդդիմադիր և արևմուտքից հովանավորվող "Իրանի Դիմադրության ազգային խորհրդը" տեղեկություններ է տարածել,ըստ որի Արևմտյան Ատրպատական նահանգում 2017 թ-ի հունիսի 15-ին տեղի ոստիկանությունը դաժանորեն ցրել է "Ակդարե" ոսկու հանքի հանքափորերի խաղաղ ցույցը,որի արդյունքում մի քանի ցուցարարներ վնասվածքներ են ստացել...Սակայն գիտենալով,թե Իրանում բնակվող թուրքերի որոշ մասին ո՛վ և ինչպե՛ս է օգտագործում սեփական նպատակներին հասնելու համար,հավատացած եմ,որ հունիսի 7-ին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո այս,այսպես կոչված,խաղաղ ցույցը,ինչ նպատակներ է հետապնդում և ում կողմից է ուղղորդվում...
Ահաբեկչությունների միջոցով չկարողանալով սրել Իրանի ներքաղաքական իրավիճակը,այն կազմակերպողները հիմա էլ հայացքները սևեռել են երկրի հյուսիս-արևմուտք,որը բնակեցված է թուրքերով,որոնց Բաքվում ադրբեջանցիներ են անվանում...Բավական երկար ժամանակ է Արևմուտքը և Պարսից ծոցի սուննի միապետությունները փորձում են օգտագործել Իրանում բնակվող ադրբեջանցիներին իրանական իշխանությունների դեմ...Հիշեցնեմ,որ այս տարվա փետրվարի 12-ին ալիևյան ԶԼՄ-ները տարածել էին այսպես կոչված "Ադրբեջանի դիմադրության ազգային կազմակերպության" (ANRO) մամլո քարտուղար Բաբեկ Չելեբիանլիի նամակը ուղղված ԱՄՆ նախագահ Դ.Թրամփին,որում Իրանում բնակվող թուրք-ազերների անունից Բաքվի և Անկարայի սույն խամաճիկը խնդրում է ԱՄՆ նորընտիր նախագահին այսուհետ Իրանում բնակվող ադրբեջանցիներին իրանցիներ չանվանել,քանի որ նրանք իրանցիներ չեն և նրանց հայրենիքը Հարավային Ադրբեջանն է,ինչպես նաև առաջարկել էր սեփական ծառայությունները ԱՄՆ-ին Իրանի դեմ իրականացվող ծրագրերում...
Պատահական չեմ համարում,որ Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգում ակտիվացել են սոցիալական շարժումները,որոնք հաջողության դեպքում շատ արագ կվերածվեն քաղաքական պահանջներով շարժումների...Հենց սրանով էլ պայմանավորված է այն,որ իրանական ոստիկանությունը բավական խիստ է վերաբերվում այսպիսի ելույթներին...
Որևէ արդյունք չտված Թեհրանայան ահաբեկչություններից հետո Իրանի հակառակորդները անցել են իրենց "Պալն Բ"-ին և հիմա էլ պաշտոնական Թեհրանի դեմ փորձում են օգտագործել երկրի հյուսիս-արևմուտքում բնակվող ադրբեջանցիներին...Ի դեպ,որքան կարելի է կռահել ալիևյան ԶԼՄ-ների Արևմտյան Ատրպատակաում ցույցի ցրման ակտիվ լուսաբանումից հակաիրակական դաշինքում բավական ակտիվ դերակատարություն ունի նաև իրեն շիա համարող Ադրբեջանը ևս...Պատահական չէր այն,որ մայիսի 20-ին Էր Ռիադում տեղի ունեցած մահմեդական՝հատկապես արաբական երկրների և ԱՄՆ նախագահ Թրամփի մասնակցությամբ գագաթաժողովում միակ շիա մահմեդական ղեկավարը՝Իլհամ Ալիևն էր...
Ապշերոնյան բռնապետը բավական վտանգավոր խաղերի մեջ է մտել,որի հետևանքները շատ ծանր կարող են լինել Բաքվի համար...


Գագիկ Համբարյան