Արդեն երկու օր է ադրբեջանական իշխանությունը և լրատվականները նյութեր են տարածում, որ Հայաստանի ԶՈւ-ն հարձակման է անցել Արցախի տարածքից: Իհարկե մենք հասել ենք մի ժամանակաշրջան, երբ ավելի հաճելի է կարդալ, որ Հայաստանի ԶՈւ-ն հարձակվել է Ադրբեջանի վրա, քան դիմել է պատասխան գործողությունների: Սակայն այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գաղտնի է պահում սեփական բանակի զոհերի թիվը:
Ադրբեջանցի զոհված զինծառայողների մի մասին երկրի ՊՆ-ն կշարունակի թաղել գաղտնի պայմաններում, որոշ մասին էլ կպահի սառնարաններում, որպեսզի ժամանակի ընթացքում ներկայացնի, իբր դժբախտ պատահարների զոհ:
Աշոտ Ասատրյան