Ինձ տհաճ կիրակի է սպասվում: Արդեն մեկ շաբաթ է այս միտքն ինձ ուղղակի հանգիստ չի տալիս: Երկար սպասված իսպանական փարթիին մասնակցելուց ոչ կարող եմ հրաժարվել, ոչ էլ ուրախ տրամադրությամբ նախապատրաստվել: Եւ ամենեւին էլ ոչ այն պատճառով, որ ես չեմ սիրում նման հավաքույթներ, պարեր զվարճանք… բա ի՞նչ եմ անելու: Չէ, փարթիին ես հաստատ կգնամ, որովհետեւ Նարեկին այնտեղ տեսնելու ցանկությունն ավելի մեծ է, քան նրան տեսնելու հետեւանքի տհաճությունը : Նարեկն ինձնից 10 տարով մեծ է, բարձրահասակ ու մեծ-մեծ, խորաթափանց աչքեր ունի: Նա խենթ է, երբեք հետը չես ձանձրանա. Մենք շատ ընդհանուր ընկերներ ունենք…
Հիշում եմ այդ օրը,արդեն բավական ուշ էր, երբ մենք դուրս եկանք ակումբից, որտեղ իմ ամենամտերիմ ընկերուհու՝ ծնունդն էինք նշում: Շքեղ, կաշեպատ մեքենայի փակ տարածության մեջ այդ օրը Նարեկի կողքին էի հայտնվել. Ամենավերջինը ես էի, ում նա պատրաստվում էր տուն ճանապարհել: Առաջին հավաքույթը չէր, որին երկուսս էլ հրավիրված էինք, այդ օրն էլ նախորդ բոլոր հավաքույթներից ավելի ակտիվ էինք ու ավելի շատ էինք միասին պարել, փոխադարձ կատակներ արել: Բայց մեքենայում նրա կողքին նստել էի անծանոթի պես լուռ, հուզված էի ու կորցրել էի անմիջականությունս. Որ չմատնեմ ՝ ինչ է ներսումս այդ պահին կատարվում, խոսում էի առանց նրան նայելու: Մեջս ամեն ինչ տակնուվրա էր լինում , տարօրինակ երանության մեջ էի ու ոչ թե գինուց, այլ նրա ներկայությունից : «Ի՞նչ կլինի, եթե նրա ձեռքերն ինձ շոյեն»,- աչքի պոչով ղեկը բռնած նրա ուժեղ ձեռքերը զննելուց հետո մտածեցի ու քարացա այդ մտքից: «Հոգնել ե՞ս»,- արդեն մեր տան դարպասին մոտենալիս հարցրեց Նարեկը,- «Մի քիչ» ,- պատասխանեցի՝ շրջվելով նրա կողմը ու լուսնի լույսի տակ նկատեցի նրա շուրթերին խաղացող ժպիտը, վառվող աչքերը. գլուխս պտտվեց, ու չհասկանալով, թե նրա շագանակագույն աչքերի խորքում ինչ է թաքնված, շփոթվեցի: «Սպասիր»,-ձեռքս սեղմեց, հետո արագ դուրս եկավ մեքենայից, բացեց իմ կողմի դուռն ու ձեռքը ինձ պարզեց. Օգնությունից չհրաժարվեցի, մեքենայից դուրս եկա, ու շնորհակալություն հայտնելուց եւ բարի գիշեր մաղթելուց հետո ձեռքս հետ քաշեցի, որ գնամ, բայց Նարեկը ձեռքս ավելի ամուր սեղմեց: «Երեկույթը քեզ դուր չեկա՞վ»,- հարցրեց՝ մի քանի քայլով ինձ ավելի մոտենալով: Նրան այդքան մոտ կանգնած լինելուց չէի համարձակվում շունչ քաշել, վախենում էի հայացքս վերեւ բարձրացնել ու սկսեցի կմկմալ. «Ա-մեն ինչ շատ լավ էր»: Զգացմունքներս, որ այդ օրն ամեն կերպ փորձում էի թաքցնել, հուզմունքս ավելի արտահայտիչ դարձրեց, ու ամոթից կարմրեցի, վառվեցի: «Լու՞րջ»,-նորից հարցաքննեց Նարեկը ու մատները սահեցրեց մազերիս մեջ ու առաջ գալով համբուրեց դաստակիս զարկերակը: Նրան էլ չէի տեսնում, միայն զգում էի, թե ինչպես ձեռքերը մեջքիս փաթաթվեցին , շուրթերը ստիպեցին բացել շուրթերս եւ գտնել նրա լեզուն: Նրա օծանելիքի բույրն ու սրտիս արագ աշխատանքը ինձ ավելի էր թուլացնում ու ենթարկեցնում նրա համբույրների համաչափությանը՝ մեկ արագ, մեկ դանդաղ ու քնքուշ ընդմիջմամբ: Գիտակցությունս մթագնել էր, մարմնովս կրակն էր վազում ու նրան ավելի ամուր էի ուզում հպվել: «Նարե՜կ»,- կամքիցս անկախ հեւացի… Այս դեպքից 2 շաբաթ անց Նարեկին կրկին կտեսնեմ վաղվա փարթիում., բայց… գիտեմ,մենակ չի գալու…
Սաշա. խաղ
Վերջապես մի փոքր ժամանակ գտա ու դուրս եկա խանութ, որպեսզի իսպանական փարթիի համար տեղը տեղին պատրաստվեմ: Սիրում եմ մենակ շրջել խանութներով, որովհետև ինչքան էլ ընկերուհիներս նորաձև լինեն, անպայման մի տարօրինակ ու ինձ չսազող բան կհագնցնեն ու կասեն/ «Իսկը քեզ համար է»:
Առևտրի կենտրոնում, հարյուր անգամ անիմաստ շրջելիս հանկարծ բախվեցի մի ամուր կրծքի: Աչքերս բարձրացրի ու շփոթմունքից բերանս բաց մնաց' Ալեքսն էր:
-Սաշա՜, ողջո՛ւյն, ինչպե՞ս ես: Քանի օր է քեզ եմ փնտրում:
Ես չգիտեի ինչ պատասխանել: Առանց այդ էլ Ալեքսն ամբողջ շաբաթ դուրս չէր եկել մտքիցս: Նա շարունակեց.
-Լսիր, շա՞տ ես զբաղված, արի միասին սուրճ խմենք:
- Արի՜, -վերջապես վերակենդանացա ես:
Մենք քայլեցինք դեպի հակառակ մայթում գտնվող գողտրիկ սրճարաններից մեկը: Այն շրջապատված էր սաղարթախիտ կանաչով ու, ասես կտրում էր քաղաքի աղմուկից ու փոշուց:
Նստեցինք դեմ դիմաց: Տեր աստվա՛ծ, նորից այդ հայացքը, որ խառնում է իմ ողջ էությունը: Հանկարծ մի անակնկալ համարձակություն իջավ վրաս.
-Ալեքս, արի՜ խաղ խաղանք,-խորամանկ ժպտալով ասացի ես:
- Արի՜,-առանց թարթելու ու ինքնավստահ ասաց նա, կարծես գիտեր, թե խոսքը ինչ խաղի մասին է:
Ես նայեցի ուղիղ նրա աչքերի մեջ մի փոքր հենվեցի սեղանին ու ասացի.
- Վստահ ե՞ս, որ կդիմանաս:
Նա այնքան անկեղծ ծիծաղեց, որ ես էլ ավելի համարձակություն ձեռք բերեցի:
-Շատ լա՛վ, էդ դեպքում սկսենք:
- Սկսե՜նք, -ասաց նա' նույնպես հենվելով սեղանի վրա:
Ու առաջինը սկսեցի ես.
-Ես հիմա դանդաղ մոտենում եմ քեզ, խոնարհում եմ գլուխս, ու զգում եմ քեզանից եկող օծանելիքի ու ծխախոտի գլխապտույտ հոտը: Վզիդ վրայի մկանները լարված են, բայց ես մեղմ համբուրում եմ վիզդ: Ձեռքս դանդաղ սահեցնում եմ քո ամրակազմ կրծքի վրայով ու..զգում եմ, թե ինչպես է արագանում սրտիդ բաբախյունը:
Ալեքսը պատրաստ էր այս խաղին.
- Ես բռնում եմ ձեռքդ ու համբուրում եմ ափդ..բռնում եմ քո կոնքերից, շոյում եմ այդ հրաշալի, գծագրված կատարելություննրն ու նստեցնում գիրկս…Ես զգում եմ մազերիդ փափկությունը, շոյում եմ նուրբ ուսերդ ու համբուրում եմ ականջդ:
Ես արդեն փոշմանեցի, որ մտա այս խաղի մեջ, մտածեցի, որ ես չեմ դիմանա, բայց որոշեցի շարունակել խաղը.
-Ալեքս, Ալեք՛ս,- գրեթե հոգոց հանելով ասացի ես ու զգացի, թե ինչպես սեղանին հենված Ալեքսի արմունկները սկսեցին դողալ: Մատուցողուհին հեռվից տեսնելով, որ մենք իրար մոտեցած զրուցում ենք, երևի մտածեց, թե սիրահարվածներ ենք ու որոշեց մեզ չխանգարել:
Ես ուժեղացրի հարձակումս.
- Ես համբուրում եմ ականջդ, դունչդ ու դանդաղ մոտենում եմ շուրթերիդ:
Նա.
-Ես համբուրում եմ գեղեցիկ աչքերիդ կոպերը, սկզբում մեկը, հետո' մյուսը:
-Ես հետ եմ քաշվում:
- Ես երկու ձեռքով քեզ քաշում եմ դեպի ինձ ու զգում եմ քո մարմնի ջերմությունը:
- Ես ետ եմ տանում գլուխս:
-Ես համբուրում եմ դունչդ, վիզդ…
- Ես երկու ձեռքով ամուր բռնում եմ մազերիցդ:
- Ես բռնում եմ քեզ ամուր ու սկսում եմ ագահորեն համբուրել շուրթերդ, Սաշա՛… Հերի՛ք է,- գրեթե գոռաց նա, արագ վեր կացավ ու հեռացավ:
Հաղթանակի սուրը իմ ձեռքում էր, ու ես նույնպես վեր կացա: Միայն թե Մոնա Լիզայի ժպիտը չէր հեռանում դեմքիցս:
Իսպանական Փարթին
Փարթին տեղի էր ունենալու մեր քաղաքի թանկարժեք հյուրանոցներից մեկում: Արդեն այն սկսել էր, երբ մենք չորս ընկերուհիներով ներս մտանք սրահ: Հնչում էր իսպանական կրքոտ կիթառի ձայնը, մի քանի զույգեր պարում էին: Ես ու Նազելին մոտեցանք բարին: Սոֆին ու Սյուզին անմիջապես բռնեցին ռիթմերն ու մտան պարահրապարակ: Սյուզին արդեն իսկ հարբած էր: Նա սկսեց խենթի պես պտույտ գալ: Սոֆին մոտեցավ մեզ, կրակայրիչով վառեց ծխախոտն ու բութ մատով ցույց տվեց նրա ետևում պարող տղային.
-Լավնա չէ՞ՙ, էսօր ամբողջ երեկո նրա հետ եմ պարելու:
- Իսկ հետո, – հարցրեցի ես:
- Ինչպես միշտ' ոչինչ..,- խորամանկ ժպտաց Սոֆին ու կատվի քայլավածքով մոտեցավ այդ տղային:
Ես ու Նազելին մի մի բաժակ մարտինի վերցրեցինք:
-Սաշա, չգիտեմ ի՞ՙնչ անեմ, նա այստեղ է, -հանկարծ շփոթված ասաց Նազելին ու փորձեց փախչել:
-Հանգիստ, սիրելիս,-հանգստացրի ես նրան,- ի դեպ Նարեկը մենակ է:
- Ի՞ՙնչ կապ ունի,- վրդովված ասաց նա ու թեքվեց բարի կողմը:
Սոֆին զբաղված էր իր նոր խաղալիքով, Սյուզին ինքնամոռաց պարում էր: Ինձ հանգիստ չէին տալիս Ալեքսի մասին մտքերը: Արդեն երազում էի նրան տեսնել:
Մտքերի մեջ տարված' հանկարծ լսեցի Սյուզիի գոռոցը.
-Ապուշ, ձեռքերդ քեզ քաշիր,- մի հարբած երիտասարդ մոտեցել էր Սյուզիին, բայց երևի դուրը չէր եկել, թե չե հաստատ այդպես չէր խոսի հետը:
Այդ պահին Նարեկը մոտեցավ Նազելիին.
- Բարև, կարո՞ՙղ ենք խոսել:
Նազելին կարծես հալվեց, բայց իրեն հավաքելով ասաց .
- Կներես, ես զբաղված եմ:
Նարեկը ծանր հոգոց հանեց, վերադարձավ իր տեղն ու սկսեց անթարթ հայացքով նայել Նազելիին:
Այդ պահին պարահրապարակում իսպանական երաժշտության հետ համատեղ կրքերն էլ էին թեժանում:
Այդ նույն հարբած երիտասարդը մի անգամ էլ փորձեց ձեռքերին ազատություն տալ : Սյուզին ապտակեց նրան: Տղան չդիմացավ այդ ստորացված վիճակին ու հարվածեց Սյուզիին: Ես տեղիցս վեր թռա, Սոֆին հրեց իրենով տարված երիտասարդին ու վրա հասավ:
Սյուզին քմծիծաղով վրա բերեց.
-Դե, դա նորմալ է բոլոր փոքր ա******* ու խոշոր բռունցք ունեցող տղամարդկանց համար:
Սա ավելի կատաղեց: Սկսվեց խառնաշփոթ: Նազելին մոտ վազեց և քանի որ այլ բան անելու ի վիճակի չէր ոտքից հանեց բարձրակրունկ կոշիկն ու հարվածեց հարբածի գլխին: Աղմուկն ու աղաղակը ամբողջ հյուրանոցային համալիրում տարածվեց: Սյուզիին քաշելիս տեսա, թե ինչպես Նարեկը Նազելիին գրկեց ու դուրս տարավ: Սիրտս մի քիչ թեթևացավ:
Ներս վազեց անվտանգության աշխատակիցն ու բռնեց հարբած երիտասարդի ձեռքերը:
Ես ու Սոֆին դուրս տարանք Սյուզիին: Տաքսի կանգնացրինք:
Մեր երեկոն փչացել էր: Մենք Սյուզիին մեքենա նստեցրինք ու ճանապարհվեցինք Սոֆիի բնակարան:
- Բայց, անվտանգության աշխատակիցը վատը չէր,- ասաց Սոֆին, մենք երեքով իրար նայեցինք ու պայթեց միահամուռ մի ծիծաղ:
Հետո ամբողջ ճանապարհին Սյուզին հայհոյում էր այն տղային, հետո սկսեց հայհոյել ամբողջ Ադամի ցեղին.
-Բա դրանք մա՞ՙրդ են, բա դրանք տղամա՞ՙրդ են…ասեմ ինչո՞ՙվ են մտածում, աաաա….
-Լռիր աղջիկս, դու մեծ հաշվով բացահայտում չես արել,- ավելացրեց Սոֆին:
-Սյուզի, զարմանալի աղջիկ ես հա…համ գայթակղիչ շորիկներ ես հագնում, պարահրապարակը քեզնով անում, համ էլ ուզում ես չմոենա՞ՙն:
-Սաշա, չափահաս կույս, դու գոնե մի խոսիր, դու ի՞ՙնչ գիտես մեղրի քաղցրությունը,ասա՜…
-Քաղցրը, երբ շատ է , զզվելի է, դա հաստատ գիտեմ,- մտամոլոր պատասխանեցի ես ու հայացքս ձուլվեց գիշերային Երևանի լույսերին:
Սոֆիի բնակարան դեռ չհասած Սյուզին քնեց, մի կերպ բարձրացրինք վերև ու պառկեցրինք: Ես վերմակով ծածկում էի նրա գեղեցիկ մարմինն ու փորձում ելք գտնել Սյուզիին ավելի լավը տեսնելու հարցում…չէր ստացվում, նա համառ ինքնակործանման ճամփան էր բռնել:
-Սաշ, թո՛ղ նրան, թող քնի, դու արի խոհանոց,- շշուկով կանչեց Սոֆին:
Մենք տաք շոկոլադ խմեցինք ու փորձեցինք կապվել Նազելլին.
-Անահասանելի է,-ասացի:
-Հաստատ լավ է, որ չի զանգել,-ժպալով ասաց Սոֆին ու ավելացրեց,- Գիտե՞ՙս, կյանքում ոչինչ պատահաբար չի լինում…
Հրմշտոցի ու իրարանցումի մեջ մի հզոր ձեռք ինձ պոկեց, տարավ. Նարեկն էր, պահը բաց չէր թողել: Թաշկինակը շփոթված հանեց գրպանից ու սկսեց վախվորած քթիցս հոսող այունը սրբել ու գրեթե հրամայական տոնով ստիպեց ինձ ենթարկվել իրեն ու նստել իր մեքենան: «Գնացինք, քեզ չեմ թողնի այստեղ»,- ասաց ու բացեց մեքենայի դուռը: Նա ողջ երեկույթի ընթացքում լուռ հետեւել էր ինձ, մի քանի անգամ էլ առաջարկել էր առանձնանալ՝ ասում էր հետս խոսելու բան ունի, բայց ես կտրականապես մերժում էի: Հիմա իմ կամքից անկախ կամ էլ ճիշտ հենց իմ կամքով նորից նրա հետ էի: Մտածեցի՝ էլ հետը խոսելուց, աչքերին նայելուց փախչել չի լինի: Գնում էինք նեղ ու ծառաշատ փողոցով, մի տեսակ անտառ էր հիշեցնում:
- Ընկերուհիներիցդ ամենասիրունը դու ես,- մեքենան շատ կտրուկ կանգնեցնելով ճանապարհի հենց մեջտեղում ու շրջվելով իմ կողմ՝ ասաց Նարեկը: «Էլի խենթությունը բռնեց»,- մտածեցի ու հարցրի՝ բոլորին ուսումնասիրե՞լ ես:
-Չէ, չեմ ուսումնասիրել, դու իմ համար ամենասիրունն ես:
«Քեզանից էլ չեմ վախենում»,-մտքումս խոստովանեցի՝ ուղիղ նրա աչքերի մեջ նայելով: Իսկ աչքերը կարմրած էին ու թաց, ծովի պես խորը ու հենց այդ խորության մեջ ինձ կորցրեցի, դարձա ավելի համարձակ: Ուժերս լարեցի ու ամուր գրկեցի նրան, նա երեւի չնկատեց էլ, որ իր ջերմությունից աչքերս լցվեցին: Նա ինձ էր սեղմում իր գրկում, ես՝ նրան ու ցավեցնելու չափ ամուր: Շուրթերն էլ զգուշորեն սահում էին դեմքիս վրայով, այնքան զգուշորեն, կարծես վախենում էր ինձ ցավ պատճառելուց: Համբույրի պես քնքուշ էին նաեւ ձեռքերը, որ զգուշորեն թափանցեցին բլուզիցս ներս:
«Նազելիիիիի, քեզ ոնց եմ սիրումմմմմմ»,- ասելով ձեռքը տարավ կրծկալիս կապիչին:
-Նարե՜կ, խնդրում եմ, պետք չէ, ոչ այստեղ: Միանգամից իրականություն վերադառնալով՝ Նարեկը հետ քաշվեց ու մի պահ քարացած նայեց վրաս, բայց մի պահ… հետո ավելի ուժեղ թափով ընկավ վրաս ու սկսեց ագահորեն համբուրել դեմքս, պարանոցս՝ միաժամանակ դանդաղ արձակելով բլուզիս կոճակները: Աչքերն իջեցրեց դեմքիցս ու կրքոտ հայացքով զննեց սեւ, քողի պես թափանցիկ կրծկալիս տակ թաքնված կրծքերս, հետո հայացքը նորից բարձրացրեց աչքերիս… կրքից ու ցանկությունից սկսեցի դողալ… բայց կեսգիշերի սառը քամին սթափեցնող էր ու դառը, անցանկալի:
Անխուսափելի էր…երդվում ես ինքդ քեզ, համոզում, քարոզում, բարոյախրատական կարդում, բայց երբ տեսնում ես նրան, ում համար սիրտդ է ալեկոծվում ու աշխարհը մոռացվում է իր բարքերով տեղի է ունենում անխուսափելին…Կեսգիշերի սառը քամին ինձ միշտ հիշեցնում է ճակատագիրը անհասանելի սերերի