Կիրակի իսպանական փարթին է: Վա՜յ, ոնց եմ հոգնել այս դատարկ երեկույթներից:
Ոմանք գալիս են իրենց նոր հագ ու կապը ցույց տալու, ոմանք գալիս են իրար կպցնելու, իսկ ոմանք էլ պարզապես լավ ժամանակ անցկացնելու:
Ես սպասում եմ այս փարթիին, որովհետև գիտեմ որ Նա նույնպես գալու է…իմ ֆեյսբուքյան հերթական սերը…
Վիրտուլն այնքան արագ ներխուժեց մեր կյանք, որ մենք էլ չհասցրեցինք հասկանալ, բայց հիմա վիրտուալ կյանքում հանդիպում ենք, սիրահարվում, ոմանք ամուսնանում, ոմանք մի լա՜վ , ջիգյարով սեքս են անում ու վերջ:
Ստեփանի հետ ծանոթացա ֆեյսբուքյան խմբերից մեկում քոմենթելիս, կիրթ և հմայիչ երիտասարդ է: Սկզբում անքուն գիշերներ էինք անցկացնում զրուցելով, հետո սկսեց զանգերը, խոսակցությունները: Ցուցադրություններին սառույցով էի գնում, որ աչքերիս շատ ուռած չլինեին, ուշք ու միտքս ինտերնետն էր ու Ստեփանը:
Ես խելագարվում էի նրա « խելացի» հայացքի համար, միշտ էլ սիրել եմ կարդացած տղամարդկանց, նրանք ուրիշ են…
Եվ ահա, կիրքը այնքան խժռեց, որ քիչ էր մնում վիրտուալ սեքս անեինք: Ժամանակին ծիծաղում էի այդ տեսակ հիմարների վրա, ովքեր այնքան են տարվում վիրտուալով, որ մոռանում են իրական աշխարհի մասին:
Հերթական խելառ վիրտուալ գիշերից հետո որոշեցինք հանդիպել: Գիշերվա ժամը 3-ն էր, առաջարկեց գնալ թեյ խմելու: Ասա' այ խելոք, խոր գիշեր է, իսկ դու թեյի ես հրավիրում, տենց լավ չի, մի հատ էլ Օմար Խայամի քառյակներից կարդա իմ համար, որ սիրտս քեզ սիրի, մարմինս էլ քեզ տենչա
Մի խոսքով , շրջում էինք Երևանի փողոցնորով որ թեյելու որևէ վայր գտնենք: Նա վեհերոտ բռնեց ձեռքս ու սկսեց իր շնչով տաքացնել այն, հետո թիկունքից շատ արագ գրկեց ու համբուրեց պարանոցս: Անսովոր էր, ինձ մի պահ թվաց, թե դպրոցական եմ…նրա վախը ահագնացրեց իմ խիզախությունն ու ինձ թվաց, թե մի մկնիկի հետ եմ շրջում: Համենայն դեպս, այդ պահից սկսած ես սկսեցի ֆեյսբուքի բոլոր առյուծներին մկների տեղ դնել:
Մինչ Ստեփանին հրաժեշտ տալը իմ ալ կարմիր շուրթերով այնպես համբուրեցի նրան, որ նրա օպտիկական ակնոցն անմիջապես քրտնեց, քիչ մնաց խեղճի շունչը կտրվեր: Դա եղավ մեր ֆեյսփուքյան սիրո ավարտը:
Իսկ այս մեկն ուրիշ է, ես սպասում եմ մեր հանդիպմանը, գիտեմ, գալու է իսպանական փարթիին,նա մյուսների պես մկնիկ չէ, նա իսկական առյուծ է, իմ հրաբուխն է:
Զանգեմ Սյուզիին, շոփինգի պիտի գնանք, Սյուզին ոչ միայն սեքսից է լավ գլուխ հանում, այլև լավ ճաշակ ունի հագուստի առումով:

Մաս1

Մաս2

Մաս3