Առնվազն վերջին երեք տարում Թուրքիան գրեթ մեկ օր հանգիստ չի անցկացրել: Վերջին երեք տարում Թուրքիայում որակապես այլ երանգ ստացավ քուրդ -թուրքական հակամարտություն :
Ինչպես ներքին , այնպես էլ արտաքին քաղաքականության որևէ նախաձեռնած քայլ հասցրել է բախման երկրին ներսում, իսկ դիվանագիտական հարաբերությունների խզման, նույնիսկ ռազմական բախման երկրից դուրս: Թուրքիան կարծես թե վախենում է իր իսկ ստվերից և փորձ է անում իր երկրի միասնական և անքակտելի լինելու միֆը ամրագրել սահմանային պատերի կառուցումով: Այդ պատերը ոչ այնքան անվտագության համար են, որքան ցույց տալու համար, որ Թուրքիա երկրի սահմանները սկսվում են հենց այդ տեղից: Եթե համեմատենք Էրդողանի և իր կրտսեր եղբայր Ալիևի վարած քաղաքականությունը, ապա կետ առ կետ այն հմընկնում է.
1. երկու երկրներում ազգային փոքրամասնությունների հետ հարցերը լուծվում են զենքով,
2. ընդդիմադիրներին ձերբակալում և շինծու հոդվածներով շատ երկար ժամանակավով մեկուսացնում հասարակությունից,
3. խնդիրներ են ստեղծում հարևան պետությունների հետ՝ ելնելով տարածքային ախորժակից,
4. գնում են անձապաշտ կառավարման,
5. բանակների մասին հյուսվող լեգենդներն ու միֆերը...
Երկար կարելի թվարկել, բայց կանգ ենք առնում, երբ սկսում ենք թվարկել այս ֆոնի վրա իրենց կորրցրածը՝ միջազգային վստահություն, ովրոպական երկրների կողմից առհամարանք, բնիկ ազգային փոքրամասնությունների ինքնորոշման իրավունքի հաջողություն, կորցրած տարածքներ և այլն: Այն որ Թուրքիան Ադրբեջանից շուտ կմասնատվի, դա ակնհայտ է, բայց որ Ադրբեջանն էլ որպես այդպիսի անվամբ պետություն՝ կվերանա, դա անկասկած է...
Կարեն Հովհաննիսյան