Նազելի. Ճակատիս վրա գրվա՞ծ է, որ կույս չեմ
«Սաշա՛, նորից նույն հարցն ես տալիս, ասել եմ չէ՞, չեմ ուզում դրա մասին խոսել»,- ամեն անգամ այս պատասխանն եմ տալիս իմ ամենահետաքրքրասեր, հոգով ու ֆիզիոլոգիապես կույս ընկերուհուս, երբ փորձում է ինձնից կորզել, թե քանի տարեկանում եմ զրկվել կուսությունիցս: Ախր այդ մասին, իսկապես, չեմ սիրում խոսել, մի տեսակ ճնշվում եմ, ամաչում, փակվում իմ մեջ… անտանելի զգացողություն է: Բայց, եթե մենակ Սաշան լիներ հարցնողը…Շատ եմ մտածել, թե ինչու են ինձ այդքան շատ այդ զզվելի, իմ ամենաչսիրած հարցը տալիս՝ կույս եմ , թե՝ չէ. Այդ հարցին չգիտեմ՝ ինչ պատասխանեմ՝ ոչ այո, ոչ ՝ չէ եմ ասում. ժպտում եմ: Չէ ճակատիս վրա, հաստատ գրված չէ, որ կույս չեմ, բայց արդեն 2 տարի է, ինչ չեմ: Սրա մասին գիտեն միայն ընկերուհիներս: «Ինչու՞ ես դա արել, ի՞նչ էիր մտածում, այդ քայլին գնալուց առաջ… բախտիդ քար ես գցել…»,- երեւի սա մամայիս առաջին ռեակցիան կլիներ, եթե նրան պատմեի: Չէ, իհարկե, ես դա չեմ անի, չափից դուրս բարոյական, պահպանողական մտածելակերպով մամաս հաստատ չէր դիմանա: Ուրեմն այս այն դեպքն է, երբ պտուղը ծառից շա՜տ հեռու է ընկել: «Կյանքում արածս ոչ մի բանի համար չեմ փոշմանում»,- սեքս անելու մասին խոսելիս միշտ այսպես եմ պատասխանում ընկերուհիներիս,բայց դե հոգուս խորքում, լավ էլ գիտեմ, որ սխալ ճանապարհ եմ դուրս եկել ու երեւի փակուղի եմ գնում: Հիմա մտածում եմ, 40 տարեկանում անհույս կույսի զգացողությունները ծանր կլինեն, բայց այդ տարիքում շատ սիրեկաններ փոխած ու լքված կնոջ հոգեվիճակն էլ հաստատ նախանձելի չի լինի: Բայց ամուսնության մասին էլ եմ մտածում: Հիմա հաստատ կուսության անհրաժեշտությունը այդքան չեն կարեւորում, ինչքան 10 տարի առաջ, հիմա ոչ կույսերին առաջին գիշերից հետո քիչ դեպքերում են հորական տուն հետ ուղարկում, համ էլ հիմա կուսությունը նորից ձեռք բերելը շատ հասանելի է: Ժամադրություններից ուշանալ չեմ սիրում, բայց գրեթե միշտ ուշանում եմ, ու հիմա էլ կուշանամ, եթե չհասցնեմ 15 րոպեի ընթացքում ինձ կարգի բերել ու դուրս գալ տնից: Այսօր ընկերուհիներով հավաքվելու օրն է, էլի Սաշայենց տուն ենք գնում: Սեքսի մասին էլ ենք խոսելու, ու ինձ էլի հաստատ կհարցնեն՝ այս շաբաթ քանի՞ անգամ եմ սեքսով զբաղվել… ախր ես սեքսի մասին էլ չեմ սիրում խոսել:
Դուռը բացեցի իմ սիրելի եռյակը ներս մտավ: Մենք բոլորս էլ շատ տարբեր ենք, բայց մենք ընդհանուր մի շատ կարևոր բան ունենք..մենք կին ենք:
Սյուզի..նա անընդհատ ժպտում է, ծիծաղում, խոսում անդադար, բայց խորը վերք ունի սրտի մեջ:
Սոֆին գիտե ինչպես ապրել, օգուտ քաղել կյանքի ամեն մի վայրկյանից: Իսկ իմ Նազենին… նա իսկական նազանք է:
Մենք տեղավորվեցինք բազկաթոռին, ինչպես միշտ սուրճ, քաղցրավենիք ու գինի: Բոլորս էլ գինի սիրում ենք, այդ հինավուրց խմիչքը երբ առկա է սեղանին տրամադրությունը միշտ տեղն է լինում:
Սյուզին միանգամից մի բաժակը խմեց.
-Կամա՜ց, -ծիծաղելով ասացի ես, մեզ բան չես թողնի:
-Այո, այն պետք է կամաց -կամաց խմել,որ համը զգաս' ինչպես սերը -ասաց Նազենին' մի կում անելով:
-Վայելե՜լ, ինչպես սերը, – շրթունքի վրայից հաճույքով լիզելով գինու կաթիլը ասաց Սոֆին:
- Աղջիկներ մենք պետք է խոսենք սպասվելիք իսպանական երեկոյից, պատրաստ եք չէ՞ մի լավ պարելու..
-Իհարկե՜,- միաբերան պատասխանեցին Սոֆին ու Սյուզին: Նազենին մեղմ ժպտաց:
Ու մենք ամբողջ երեկո ջերմ զրուցեցինք: Մինչև իսպանական փարթին մեկ շաբաթ ժամանակ կա: Մենք կհասցնենք տեղը տեղին պատրաստվել:
Մաս 1՝ այստեղ: