Սիրիական կոնֆլիկտի մեջ իրենց մասնակցությունն ունեցան Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր պետությունները և Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: Եթե առաջինների մասնակցությունն անխուսափելի էր, այդ կոնֆլիկտին երկրորդները կարող էին մասնակցել, բայց ոչ անմիջական այլ միջորդված, սակայն իրավիճակն այնպես դասավորվեց, որ գազամուղի համար սկսված այս արյունահեղ պատերազմը գերտերություններին տանը նստելու հնարավորություն չթողեց:
Թուրքիա, Սաուդիան Արաբիա, Քաթար եռյակը ներկայացնում էր ԱՄՆ շահերը, ՌԴ-ի կողմնակիցն էր Ասադը և որոշ չափով Իրանը դա էլ այն պատճառով, որ շահերն ուղղակի համընկնում են: Այստեղ իր նպատակներն ունի Իսրաելը և գումար է աշխատում ԻՊ-ն:
Սիրիական կոնֆլիկտի արդյունքում, ԻՊ-ն կարողացավ մեծացնել վերահսկողության տակ գտնվող տարածնենրը, տիրեց մի քանի նավթահորերի, դա ևս նպաստեց համաշխարհային նավթի գների նվազմանը:


Թուրքիան Սիրիայի ահաբեկիչների դեմ պայքարը վերածեց քրդերի դեմ լայնածավալ գրոհի, Սաուդյան Արաբիան փորձեց Իրանին մեկուսացնել, Քաթարը Սև Կարդինալի պաշտոնն էր զբաղեցնում՝ գազամուղի ճանապարհը վերցնելու համար հարմար առիթի սպասելով: Իրանը իր վերահսկողության սահմաններն է ցանկացնում մեծացնել,և դրանով գերիշխող դիրք զբաղեցնել տարածաշրջանում, իսկ դե Իսրաելը Դռուզների հաշվին իր տարածքն է ցանկանում ընդլայնել:


Ռուսաստանին ձեռնտու չէ նոր գազամուղը դեպի Եվրոպա, որը ձեռնտու չէ նաև Իրանին, իսկ ԱՄՆ-ն Ռուսաստանին ճնշելու համար ամեն ինչ անում է նոր գազամուղի ճանապարհի համար:
Ստացվում է, որ Սիրիայի տարածքում փոքրիկ համաշխարհային պատերազմ է, որտեղ պատերազմում են հայտնի աշխարհի գերտերություններն ու բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ, իսկ դե Սիրիան քաղաքակրթությունների խաչմերուկում է ու դարձել է պատերազմի թաթերաբեմ, ինչպես ժամանակին Հայաստանի տարածքն էր:

 

Էդգար Խաչատրյան