Ադեկվատ ընդդիմությունը չպետք է տուզիկանա, երբ հերթը հասնում է Սասնա Ծռերին գնահատական տալուն։ Առավել ևս՝ իրավական գնահատական։ Թե չէ մարդ նայում ու նյարդայնանում է, որ անգամ մեկ տարի անց, հասարակության որոշ շերտերի մոտ դեռ պահպանվում է զանգվածային փսիխոզը, իսկ ողջամիտ ընդդիմությունը, որը ՀՀԿ քրֆելուց բացի, պետք է հանրօրգուտ գործերով էլ զբաղվի, վախվորած է արտահայտվում Հուլիսյան իրադարձությունների մասին։
Այո՛, հենց ընդդիմության ուսերին է այդ պատասխանատվությունը՝ բացատրելու մարդկանց, որ ում մտքին փչի, չի կարող զենք առնել ու հարցեր լուծել, ընդ որում՝ մարդ սպանելով ու բանկոմատներ թալանելով։ Ու առավել ևս՝ չի կարելի հերոսացնել նման բոսյակների՝ անկախ նրանից, թե ինչ արժանիքներ են ունեցել մինչ այդ պահը։
Մարուքյանը փորձեց մի բան ասել, այն էլ շա՜տ զգույշ, հետո սկսեց արդարանալ։ Փաշինյանը՝ առհասարակ լռում է։ Մեջներից պլոճիկովը Արամ Սարգսյանն է, որ առանց աջ ու ձախ անելու ահաբեկչությունն անվանում է ահաբեկչություն։ Բայց խոսքը միայն ներխորհրդարանական ուժերի մասին չէ։ Անգամ եթե այս կամ այն քաղաքական ուժը, կամ էլ անհատ գործիչը պաշտոնի չէ, դա չի ազատում նրանց այդ պատասխանատվությունից։ Եթե կարճ ու կոնկրետ, ապա նրանց այլընտրանքը պատասխանատու ու օգտավետ քաղաքական միավոր լինելու ու Փոստանջյանի ծիրանի մակարդակի մարգինալ լինելու մեջ է։
Հ․Գ․ Էդ Ծռերի դատավարություններում տիրող պոռնոգրաֆիան էլ արդեն անցնում է բոլոր թույլատրելի սահմանները։ Ի վերջո, մի քիչ էլ հարգանք է պետք ունենալ զոհվածների իրավահաջորդների զգացմունքների նկատմամբ ու եթե չի ստացվում տարբեր պսիխոպատների կարգի հրավիրել նիստերի ժամանակ, ապա երևի թե ճիշտ է նիստերն անցկացնել դռնփակ։
Արման Աբրահամյան