Քաղաքային իշխանություններին կարելի է մեղադրել խնդիրները չլուծելու համար: Օրինակ՝ Լենինգրադյան փողոցի ջրահեռացման համակարգի բացակայության համար, երբ երեկվա լճագոյացման նման երևույթ այնտեղ, արդեն տարիներով՝ գրեթե բոլոր հորդ անձրևների ժամանակ է առաջանում:
Իսկ այնտեղ, որտեղ ջրահեռացման համակարգեր կա՞ն: Յուրաքանչյուրս մեր մեղքի բաժինը չենք տեսնու՞մ, երբ ուղղակի գետնին ենք նետում ծխախոտի մնացորդից մինչև տարբեր թղթե ու պոլիէթիլենա-պլաստիկատային մնացորդ-թափոններ: Չէ՞ որ հենց դրանք են խցանում անձրևաջրերի հեռացման խողովակաուղիները ...
Չմոռանանք. Մաքուր է այնտեղ, որտեղ որ ոչ թե մաքրում են, այլ այնտեղ, որտեղ չեն աղտոտում:
Այլապես՝ ունենում ենք բումերանգի էֆեկտ:
Արթուր Եղիազարյան