Մոտ մեկ ամիս առաջ էր, որբ ԵԱՀԿ-ն և Ռուսաստանը դատապարտեցին Ադրբեջանին առաջնագծում սադրանքներ կատարելու համար: Երկուսն էլ ուղիղ տեքստով հայտարարեցին, որ Ադրբեջանի զինված ուժերը սահմանին իրենց խելոք չեն պահել:
Այսօր՝ հունիսի 13-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում գործունեություն ծավալող դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի կողմից կատարվում է դաժանություններ, որը ուղղված է ամբողջ մուսուլման աշխարհի դեմ: Հետո նշել է, որ ինքը շատ բարձր է գնահատում ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կառույցների հետ համագործակցությունը:
Մենք ե՞րբ պետք է սրան արժանի պատասխան հասցնենք: Ոչ միայն սահմանին այլ նաև տեղեկատվական դաշտում: Մինչև ե՞րբ սա պետք է իր ուզած սուտ տեղեկությունները, լուրջ դեմքով, հայտարարի աշխարհին: Ընդամենը մեկ ամիս է անցել ԵԱՀԿ-ի հայտարարությունից, բայց սա այդ ամենը թողած լռիվ ուրիշ բաներից է խոսում:
Աշոտ Ասատրյան