Որ դարավոր մշակույթի, թանկարժեք գելենվագենների, լեքսուսների, մերսեդեսների և ցուցամոլության սիրահար, քրիստոնեությունը որպես պետական կրոնն առաջինն ընդունած ազգս կարող է գոռում-գոչումով, հարայհրոցով եկեղեցի մտնել, եկեղեցիում սելֆի անել, հարսանքավորներին աղմուկ-աղաղակով նկարել, մուտքը փակել 10-15 րոպե հարսի ֆոտոսեսիաներն անմահացնել, չթողել հասարակ հավատացյալների ելումուտը դա գիտեինք, բայց որ շեղվածությունների հիթ շքերթը կհամալրվի նոր սուպերնվաճումով՝ չգիտեինք:
«Սանիթեքի» ջրցան մեքենաներն այսուհետ հայկական հարսանիքի անփոխարինելի «զարդն ու պսակն» են…

 


Կիրակի օրը ս. Սարգիս եկեղեցում ամուսնական ծեսից հարայհրոցով դուրս գալուց, 20-30 գելենվագենների, տարատեսակ այլ ջիպերի ուղեկցությամբ, ամուսնական զույգի մեքենայի հետևից՝ ձայնային բարձր ազդանշաններով, ուղեկցում էին «Սանիտեքի» 4, ամբողջովին նոր ավտոմեքենաներ՝ ջուր ցանելով ամուսնական զույգի հետևից…

 


Դա մտնու՞մ է «Սանիտեքի» պարտականությունների մեջ, թե՞ ոչ…Ո՞վ է թույլատրել, ինչու՞…Եվ ինչու քաղաքի փողոցներն ու աղբը թողած «Սանիտեքի» ջրցանները շչակները միացրած ուղեկցում են նորապսակներին…Գուցե պարզել և արգելե՞լ է պետք…

 

Ռոբերտ Մելքոնյան