Վրացիները դեռ խելքի չեն եկել ու շարունակում են համագործակցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ ռազմական ոլորտում: Ընդհամենը օրեր առաջ ամբողջ աշխարհով խայտառակվեց Վրաստանը, երբ Ադրբեջանի հատուկ ծառայությունները Վրաստանի մայրաքաղաքից գողացան ու առանց փաստաթղթերի Ադրբեջան տարան լրագրողի: Այս կերպ ադրբեջանցիները խայտառակեցին Վրաստանի ամբողջ ուժային կառույցներին:

 


Սակայն, ինչպես երևում է, Վրաստանը թքած ունի սեփական երկրի վարկանիշի վրա, քանի որ այժմ շարունակվում են «Կովկասյան արծիվ» զորավարժությունները: Զորավարժությունները կազմակերպվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների համաձայնությամբ: Զորավարժությանը մասնակցում են երեք երկրների հատուկ նշանակության ուժերը:

 

Երևի հենց այն ուժերը, ովքեր թքեցին Վրաստանի օրենքների ու վրացական հատուկ նշանակության ուժերի վրա ու մտնելով Վրաստանի սահմանը մարդ առևանգեցին ու տարան:

 

Աշոտ Ասատրյան