Newmag.am-ը գրում է.
Մարկ Տվենը ոչ միայն գրող էր, այլև հրաշալի երգիծաբան և ուսուցիչ: Նա այս խորհուրդները տալիս է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հաջողության հասնել կյանքում
Ընդունեք ինքներդ ձեզ
«Մարդը չի կարող իրեն հարմարավետ զգալ, քանի դեռ ինքն իրեն հավանություն չի տվել»: Եթե դուք հավանություն չեք տալիս ինքներդ ձեզ, ձեր արարքներին և կյանքին առհասարակ, ապա ամենայն հավանականությամբ ապրում եք՝ ինչ-որ անհանգիստ զգացողությամբ ձեր ներսում: Եթե դուք դեռ չեք գտել ձեր ներքին ազատությունը, ապա դա շատ մեծ խոչընդոտ կլինի ձեզ համար անձնական աճ ունենալու ճանապարհին: Դուք ինքներդ կառուցում եք ձեր մտքում պատնեշներ ու սահմանափակումներ ձեզ համար, որոնք ձեզ թելադրում են, թե ինչին եք դուք արժանի, իսկ ինչին՝ ոչ: Հենց այդ մտքերն են ձեր փոխարեն որոշում ձեր հնարավորությունների սահմանը: Դրանք են ձեզ ասում, որ դուք այն մարդը չեք, ով կարող է իրականացնել իր երազանքները:
Սովորեք ընդունել ինքներդ ձեզ այնպիսին, ինչպիսին կաք կամ այնպիսին, ինչպիսին ուզում եք դառնալ: Եկեք ապրենք այնպես, որ անգամ դագաղագործը ցավ ապրի, երբ մենք մահանանք: Մի փնտրեք ոչ մեկի հավանությունը, բացի ինքներդ ձեզնից: Քանդեք ձեր ներքին սահմանները և դադարեք զբաղվել անխնա ինքնաքննադատությամբ: Եթե մարդն ինքն իր հետ իրեն անհարմար է զգում, դա ամենասարսափելի միայնությունն է:
Մի դրեք սահմանափակումներ ձեր առջև
«Տարիքի հարցում կարևորը ձեր վերաբերմունքն է դրա հանդեպ: Այն ձեզ չի խանգարի, եթե դրան ավելորդ ուշադրություն չհատկացնեք»: Ձեզ թվում է, թե մարդիկ վատ են վերաբերվում այն բանին, որ դուք, օրինակ, շատ բարձրահասակ եք, ծեր եք կամ ճաղատ: Բայց այդ ամենը նշանակություն ունի միայն այն ժամանակ, երբ դուք եք դրան նշանակություն եք տալիս: Դուք սկսում եք ձեզ անհարմար զգալ, անհանգստանալ այն մասին, թե ինչ են հիմա մտածում ձեր մասին: Եվ այդ ժամանակ մարդիկ զգում են դա և կարող են նաև սկսել այդ ամենին բացասական վերաբերվել: Մինչդեռ եթե դուք ինքներդ նշանակություն չտաք, մարդիկ նույնպես չեն նկատի: Ուշադրություն դարձրեք ձեր ուժեղ կողմերի վրա, և նույնը կանեն նաև մարդիկ, ովքեր շրջպատում են ձեզ:
Ուրախացեք և հաճույք ստացեք կյանքից
«Հումորի զգացումը մարդկության ամենամեծ օրհնություններից մեկն է: Ոչինչ չի կարող դիմանալ ծիծաղի հարվածին»: Հումորը հրաշալի տարբերակ է իրավիճակը փոխելու և տրամադրություն բարձրացնելու համար: Դե իսկ բարձր տրամադրությունը լավագույն հոգեվիճակն է աշխատելու համար, որովհետև ձեր միտքն ու մարմինը բացասական էմոցիաներին ենթակա չեն: Թեթև սրտով աշխատելու դեպքում միշտ ավելի հեշտ է գտնել լուծումներ անգամ ամենաբարդ խնդիրների համար:
Բաց թողեք ձեր բարկությունը
«Բարկությունը թթվանյութ է, որը ավելի շատ վնաս է տալիս այն տարային, որտեղ պահվում է, քան այն բանին, ինչին դիպչում է»: Շատ հաճախ բարկությունը պարզապես անիմաստ է, այն ավելի շատ վնաս է տալիս այն մարդուն, ով բարկանում է, քան նրան, ում ուղղված է այդ բարկությունը: Այն մարդը, ում վրա դուք բարկացած եք, շատ հնարավոր է չի էլ կռահում այդ մասին: Այնպես որ, ճիշտ կլինի կամ խոսել նրա հետ, կամ պարզապես բաց թողնել ձեր բարկությունը: Դա ձեզ միայն թեթևություն կբերի:
Ոչ ոք ձեզ ոչինչ պարտք չէ
«Մի ասեք, որ աշխարհը ձեզ պարտական է ինչ-որ բան: Ոչ, նա ձեզ ոչինչ պարտք չէ: Նա կար մինչև ձեր հայտնվելը»: Մանկության տարիներին մեր ծնողներն ու հարազատները ամեն ինչ անում են մեր փոխարեն, և մեզ սկսում է թվալ, որ մարդիկ մեր շուրջը և առհասարակ աշխարհը ինչ-որ բան է պարտք մեզ: Մինչդեռ մեր կյանքի պատասխանատվությունը միևայն և միայն մեզ վրա է և միայն սեփական ջանքերի շնորհիվ կարող ենք ստանալ այն, ինչ ուզում եք:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: