Իմ կարծիքով մեզ մոտ աղջիկ-տղա փոխհարաբերությունները շատ աղքատիկ են համեմատած այլ ազգերի հետ: Մտածում եմ պատճառը հայկական ավանդական դաստիարակության մեջ է, սակայն ավելի քան համոզված եմ, որ ավելի շատ այդ դաստիարակությունը սխալ հասկանալու մեջ է:
Այժմ փորձեք մոտենալ մի աղջկա և փորձեք խոսքի բռնվել, համոզված եմ 100-ից 99 ոչինչ չի ստացվի, պատճառը՞:
Այո պատճառը որոշ աղջիկների գոռոզությունն է, որոնց մոտ այն, որ ինչպես կարելի է, մենք պղտորում ենք նրա առանց այդ էլ կասկածելի մաքրությունը, որոշների մոտ պաշտպանական մեխանիզմ է, որ վախենալով փոփոխություններից, միանգամից քեզ մի երկու բառով շշպռում են: Ասեմ նաև, որ շատ են նաև տղաների սխալները, կամ կարգը չգիտեն, կամ նորմալ խոսալ չգիտեն, կամ ել այնքան կոմպեքսավորված են, որ .......
Դե ինչ կասեք, ինչ կարելի է անել, կարելի՞ է արդյոք փոխել այս ամենը: