Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն, ի տարբերություն թշնամու ՊՆախարարի, ավելի կիրթ ու գրագետ ռազմական գործիչ է: Հարցազրույցների ժամանակ նրա արտահայտած գրեթե բոլոր նախադասությունները զինվորի մարտական ոգին բարձրացնում են, քանի որ հրամանատարը միշտ խոսում է հաղթող բանակի հրամանատարի կարգավիճակից, երբեք չի օգտագործում բառեր կամ նախադասություններ, որոնք իրենց մեջ վախ կամ խուճապ են պարունակում: Իսկ զինվորի համար, առավել ևս նորակոչիկի համար, կարևոր է, որ իր հրամանատարական կազմը ամուր լինի, որպեսզի իրենցից սովորելու բան ունենան:
Հրամանատարը ամեն անգամ զինվորի մասին խոսելոց կարևորում է նրանց դերը բանակում, նորակոչիկների մասին խոսելիս Լևոն Մնացականյանը ասել է՝ «Մենք ունենք նրանց կարիքը և ամեն ինչ անելու ենք, որ նրանց հետագա ծառայությունն անցնի անվտանգ: Ցանկանում են նրանց զորակոչվելուց հետո անվտանգ ծառայություն և խաղաղություն, իսկ անհրաժեշտության դեպքում միայն ու միայն հաղթանակներ»:
Տվյալ ժամանակահատվածում բոլորիս համար շատ կարևոր է, որ հրամանատարները թիկունք լինեն և զինվորներին, և քաղաքացիներին: Իսկ երբ բանակի հրամանատարը խոսում է բացառապես հաղթանակենրի ու խաղաղության մասին, ապա դրանով ամեն բան ասված է:
«Մեր կողմից տրված պատասխանները նպատակային են, տրվել են այնպիսի պատասխաններ, որ փորձ չձեռնարկեն նման հարվածներ հասցնելու: Աշխատել ենք այնպես անել, որ նրանց տված վնասը ավելի շատ լինի, քան իրենց կողմից մեզ հասցվածը», - ասել է Արցախի բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: