Զբոսաշրջության զարգացումը շատ կարևոր է ՀՀ տնտեսության համար: ԱՎԾ-ի կողմից հրապարակված վերջին տվյալները վկայում են այն մասին, որ Հայաստանը զարգացնում է իր զբոսաշրջային հարաբերությունները նաև նախկինում փոքր հոսքեր ապահոված պետությունների հետ:
Այս տարվա առաջին երեք ամիսներին Իտալիայից ժամանած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 2.4 անգամ:
Նշենք, որ ընդանուր առմամբ առաջին երեք ամիսներին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1․298․533, ինչը նույնպես դրական ցուցանիշ է: