Օրերս Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի վրա մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ:

 

Սպասվում է, որ աշխատանքների արդյունքում 42 կմ ճանապարհի երկշարք ճանապարհը կդառնա քառաշարք, իսկ ահա մոտ 15 կմ երկարություն ունեցող ճանապարհահատվածը կունենա առանձին ուղի և փաստացի գործող ճանապարհից կառանձնանա:

 

Դրանից զատ աշխատանքներ են տարվում բետոնյա պատվածք կառուցելու ուղղությամբ: