Դեռ ամեն ինչ սկսվել է դիվանագիտական հարաբերություններ խզելուց։ Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները արդեն իսկ խզել է Սաուդյան Արաբիան, Էմիրաթները, Եգիպտոսն ու Բահրեյնը։ Պատճառը Քաթարի կողմից տեռորիստներին հովանավորելու մեղադրանքն է։ Իրանից ու Ռուսաստանից դեռ հայտարարություն չկա։ Ամերիկացիները կոչ են անում բանակցել ու ընդհանուր հայտարարի գալ։ Թրամփը նոր է զինում Սաուդյան բանակը և լուրջ հույսեր է կապում այս պետության հետ՝ տարածաշրջանում իր ազդեցությունը հզորացնելու համար։ Իսկ այսպիսի զարգացումը, իհարկե ԱՄՆ-ին նման հնարավորություն չի տալու։
Սուրեն Սարգսյան