Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է:
Հայերիս համար առանձնակի կարևոր է այն ամենը, ինչը կապված է մեր երեխաների հետ:
Մեզանից յուրաքանչյուրը լա՛վ գիտի, որ մեր վաղվա օրն ավելի լավը դարձնելու, ավելի հզոր ու բարեկեցիկ երկիր ունենալու համար, մենք մեր մատաղ սերնդի մեջ պետք է ամեն օր սերմանենք այն արժեհամակարգը, որով պետք է առաջնորդվի ու ապրի երկրի արժանապատիվ քաղաքացին:
Վստահ եմ, որ այս գիտակցումով առաջնորդվելով և երեխաների հանդեպ մեր հոգատար ու սրտացավ վերաբերմունքով, մենք անպայման կունենանք հրաշալի ապագա:
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՚ երեխաներ։
Անհոգ, առողջ ու երջանիկ մանկություն եմ մաղթում բոլորիդ։
Տարոն Մարգարյան