Վրաստանի իշխանությունների կողմից նման թողատվությունը անտեսել չի կարելի։ Եթե այսօր վրացական իշխանությունները, կամ ինչպես ադրբեջանական օգտատերերից մեկն էր շատ դիպուկ բնորոշել՝ SOCARtvelo-ն այն աստիճանի կախվածության մեջ է Ադրբեջանից, որ ի հեճուկս միջազգային իրավունքի ու ներքին օրենսդրության բոլոր նորմերին, թույլ է տալիս, որ իր երկրի տարածքում երկրորդ երկիրը մարդ առևանգի ու առանց անձնագիր սահմանն անցկացնի, ապա դա արդեն մենակ Վրաստանի ներքին հարցը չէ, ոչ էլ Վրաստանի ու Ադրբեջանի միջպետական հարաբերությունների խնդիր է։
Չէ՞ որ վաղը նույն հաջողությամբ ադրբեջանական բաշիբոզուկներին կարող են թույլ տալ նույն կերպով առևանգել հայերի։ Ընդ որում՝ ոչ միայն Վրաստանի քաղաքացիություն ունեցողներին։
Ելնելով այս նախադեպից՝ կարծում եմ, որ ճիշտ կլիներ ԱԳՆ-ի մակարդակով ինչ-որ քայլ անել։ Ասենք՝ դեսպանին հրավիրել պարզաբանումների համար ու երաշխիքներ տալու, որ երբեք ու ոչ մի պարագայում ՀՀ քաղաքացուն առանց անձնագիր չեն կարողանա անցկացնել Ադրբեջան, կամ էլ երրորդ երկիր։ Հակառակ դեպքում, Վրաստան այցելությունները պետք է համարվեն ոչ ցանկալի։