Ըստ գերմանական Die Welt-ի տեղեկությունների՝ Գերմանիան կտրականապես դեմ է արտահայտվել,որ հաջորդ տարվա ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպումը տեղի ունենա Ստամբուլում...Գերմանիայի դեմարշին միացել են նաև Ֆրանսիան,Դանիան և Նիդերլանդները..."Մենք չենք ցանկանում,որ կարծիք ստեղծվի,թե մենք պաշտպանում ենք թուրքական կառավարության ներքին քաղաքականությունը..."

 


Հիշեցնեմ,որ 2046 թ-ին Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահը առաջարկել էր հաջորդ երկու գագաթաժողովներն անցկացնել Թուրքիայում...ՆԱՏՕ-ի անդամ երկրներն այդ ժամանակ պատասխան չէին տվել,սակայն շատերի կարծիքով Էրդողանի առաջարկն ընդունելի էր...Հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է...Թուրք-գերմանական հարաբերություններում տեղի ունեցած վայրիվերումները, կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և թուրք նախարարների հանդիպումների արգելքը գերմանաբնակ թուրքերի հետ, վատթարացրել են հարաբերությունները Բեռլինի և Անկարայի միջև...Այդ ամենին ի պատասխան Անկարան փորձում է "պատժել" Մերկելին՝թույլ չտալով գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիկ ռազմակայանում ծառայող գերմանացի զինվորականներին...

 


Նիդերլանդները և Դանիան ևս բացասաբար վերաբերվեցին թուրք նախարարների այցերին իրենց երկրներ...
Ժամանակն է,որպեսզի Գերմանիան և նրա եվրոպացի գործընկերները պատասխանեն Անկարայի լկտի պահվածքին...Սա դեռ սկիզբն է.Թուրքիան զրկվում է կարևոր միջազգային գագաթաժողով անցկացնելու հնարավորությունից...