Հետայսու մեր ազգի պարտության ու համախմբվածության բացակայության խորհրդանիշներից մեկը համարում եմ Վաշինգտոնի սրտում գտնվող այս պատմական շենքը։ Սպիտակ Տանից երեք րոպե քայլելուց հետո հայնտվում ես այստեղ, Վաշինգտոնի Ազգային Բանկի շենքի մոտ։
Հիանալի ճարտարապետական գլուխգործոց, որում պետք է լիներ Հայոց Ցեղասպանության Թանգարանը․․․ Այդպես էր հայտարարվում տասնամյակներ շարունակ։ Սակայն համայնքի ներկայացուցիչների միջև տասնյակ տարիներ ձգված դատական վեճերի արդյունքում, շենքի փաստացի սեփականատեր Գաֆեսջյան հիմնադրամը շենքը շուրջ մեկ ամիս առաջ վաճառել է 75 մլն դոլարով։
Գնորդը՝ "Լինքոլն Փրոփերթիզ" ՍՊԸ-ն է, որն այսեղ կկառուցի ժամանակակից օֆիսային շինություն։ Հիմա փորձում եմ պարզել, թե արդյո՞ք հնարավոր է, որ այս կազմակերպությունը կապ ունենա թուրքերի կամ ադրբեջանցիների հետ, սակայն դեռ ապացույցներ չունեմ։ Իսկ եթե պարզվի որ դա այդպես է, ուրեմն․․․
Չէ, մենք Ցեղասպանության հարցի շուրջ էլ չենք համախմբվում։