Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ին հարցազրույց է տվել Ադրբեջանում գյուղատնտեսության ոլորտի հայտնի փորձագետ Վահիդ Մագերամովը,ով մի քանի ուշագրավ բացահայտումներ է արել...Անդրադառնալով Ադրբեջանի կարտոֆիլային շուկայում տիրող իրավիճակին փորձագետն ասել է բաներ,որի համար կարող է հայտնվել բանտում,քանի որ Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից նման բացահայտումները դիտվում են որպես պետական գաղտնիքի բացահայտում...Ըստ Վահիդ բեյի,Ադրբեջանի կարտոֆիլի պակասը լրացվում է Վրաստանից այն գնելով,որը սակայն,ըստ Մագրերամովի,ինքն իրեն չի կարող ապահովել այդ գյուղմթերքով...Ըստ այդմ,ազերի գյուղփորձագետի կարծիքով,վրացական կարտոֆիլի անվան տակ Ադրբեջանում է հայտնվում հայկական կարտոֆիլը,որը Վրաստան է բերվում հարևան Հայաստանից...Մագերամովը համոզված է,որ բացի հայկական կարտոֆիլից Ադրբեջան է արտահանվում նաև մանր և խոշոր եղջերավոր անասունների բավական մեծ քանակություն,ինչպես նաև ծիրան...
Ըստ նրա,միայն Արցախից անցյալ տարի Վրաստան է արտահանվել 700 հազար գյուխ խոշոր եղջերավոր անասուն,որոնք վրացականի անվան տակ վաճառվել են Ադրբեջանին...Անկեղծ ասաց,չզարմացա,երբ կարդացի այս հարցազրույցը...Հայաստանում արտադրված գյուղմթերքը համեմատած հարևան երկրներում արդատրվածի հետ բավական որակյալ է և մեծ պահանջարկ ունի մեր հարևան երկրներում՝Վրաստանում,Իրանում,և ըստ ազերի փորձագետի,նաև՝Ադրբեջանում...
Շատ ափսոսում եմ,որ մեր էկոլոգիապես մաքուր սննդամթերքը վաճառվում է Ադրբեջանում այն դեպքում,երբ մեր հայրենասիրությունից զուրկ որոշ չինովնիկներ և առևտրականներ Ադրբեջանից ներկրում են թունավոր խնձորներ...
Հ.Գ.Ադրբեջանական մամուլում հաճախ կարելի է հանդիպել տեղի սահմանապահների և մաքսատների կողմից Ադրբեջանի և Վրաստանի սահմանին հարազատ քաղաքացիներից առգրավված հայկական կոնյակի,ծիրանի,ծխախոտի և այլ ապրանքների մասին տեղեկությունների...
Գագիկ Համբարյան