Հանրությունը մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի՝ 2040 թվականի վերաբերյալ հայտարարությունը, որտեղ նախագահը ազդարարում էր Հայաստանի բնակչությունը չորս միլիոն դարձնելու մտադրությունը, տեսան բավականին պարզ ակնարկ, ըստ որի Սարգսյանը մտադիր է իշխանության ղեկին մնալ մինչև այդ թվականը։
Եվ ահա սկսվել են բազմաթիվ քննարկումների ու կարծիքների մի շարք,որտեղ արդեն իսկ պլաններ են գծվում «ռեժիմից ու անձամբ Սերժ Սարգսյանից» ազտավելու համար։ Իրականում սակայն կա շատ ավելի կարևոր շեշտադրում,որին վերանշյալ շրջանակները և ինչու ոչ հանրությունը զորավիգ չեղան ու քննարկման առարկա չդարձրին։ Իհարկե կարելի է տարիներով խոսել այն մասին,որ դա հերթական բլեֆն էր,սակայն ուշադրության ու քննարկման առարկա հաստատ պիտի դառնա։
Եվ ուրեմն,նախագահը հայտարարեց,որ հաջորդ սերունդների ու իշխանության վրա չեն թողնելու ԼՂՀ հիմնախնդրի լուծումը։ Սա ինչպես գիտեք Հայաստանի քաղաքական օրակարգի ամենամեծ խնդիրն է,որը չի լուծվում շուրջ 25 տարի։ Անշուշտ, կգտվեն մարդիկ,ովքեր կպնդեն,թե խնդրի կարգավորման համար նոր իշխանություն ու մոտեցումներ են պետք,որ լուծող լինեին,վաղուց կկարգավորեին ու ընդամենը ժամանակ ու իշխանություն ձգելու միջոց է։ Սակայն ապրիլյան դեպքերը ցուցյ տվեցին,որ խնդիրը կարգավորել իրականում այդքան հեշտ չէ։ Նախ հարցը ավելի հասանելի դարձավ հանրության համար։
Մարդիկ մինչ այդ չգիտեին ինչ է մադրիդյան սկզբունքը,մոտեցումները, չգտիեին Ադրբեջանի իրական մտադրություններն ու երևի թե չէին սպասում որ թշնամին պատերազմ կսանձազերծի։ Կարելի է ասել,ապրիլը սթափեցրեց հայ հանրությանը ու հիմա հնարավոր քիչ թվով մարդիկ կգտնվեն,որ զարկ կտան նախկին պոպոուլիզմին։ Ահա սրան պետք է ուշադրություն դարձնել ու չերևակայել թե խնդիրը հնարավոր է կարգավորել շատ արագ։ Իրականում այս կոնֆկիկտը արժանի է ընդրգկվելու աշխարհի բարդագույն կոնֆլիկտների մեջ։
Սակայն մի տեսակ ներքին զգացում կա, որ գալիք տարիները վճռորոշ են լինելու դրա կարգավորման համար։ Ընդ որում կապ չունի թե ինչպիսի ֆորմատում՝ ռազմական կամ խաղաղ բանակցությունների՝ մեկ բան պարզ է սակայն,որ Ադրբեջանը անգամ ապրիլյան դեպքերից հետո,որտեղ սարսափելի վնասներ է կրել ու ձախողվել, չի նահանջում խնդիրը իր օգտին կարգավորելու ուղուց ու քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։ Հետևաբար այս պարագայում,Սարգսյանը իր անձնական հարցն է համարում նաև այս խնդրի լուծումը,որի միջով կարելի է ասել անց է կացրել իր ողջ գիտակցական կյանքը։ Հայանպաստ լուծման պարագայում երևի թե հայ ժողովուրդը ու հանրությունը նրան կների մինչ այս կատարվծա բոլոր սխալներն ու բացթողումները։