Հունիսի 7-ից "Ուզբեկիստոն հավո յուլլարի" ուզբեկական ազգային ավիափոխադրողի կողմից իրականացվելիք Երևան-Տաշքենդ ավիաչվերթը,որքան կարելի է կռահել ադրբեջանական մամուլն ընթերցելիս,մեծ դժգոհություն է առաջացրել Բաքվում,ով ջանքեր չի խնայում,որ մեկուսացնի Հայաստանին և հատկապես խափանի Հայաստանի և մահմեդական երկրների միջև հարաբերությունները...Վերջին ցանկությունը իրականացնելու նպատակով ապշերոնյան բռնապետը նույնիսկ հատուկ կոչով էր դիմել մահմեդական երկրներին և Արցախյան հիմնահարցը ներկայացրել էր որպես կրոնական պատերազմ քրիստոնյա Հայստանի ըննդեմ մահմեդական Ադրբեջանի և կոչ էր արել մահմեդական երկրներին խզել կապերը Երևանի հետ...
Սակայն,որքան հասկանալի է,այդ կոչից հետո ՀՀ նախագահի այցը Քաթար,իսկ հիմա էլ Հայաստանի և Ուզբեկստանի միջև վերականգնվող ավիաչվերթն ապացուցում են,որ Իլհամ Ալիևի կոչը իր "մահմեդական եղբայրներին" անտեսվել է վերջիններիս կողմից...
Ալիևյան ԶԼՄ-ներից մեկը,արդեն որերրորդ անգամ անդրադառնալիս հայ-ուզբեկական հարաբերություններին հատուկ նշում է,որ Տաշքենդը այն եզակի երկրներից է,ով դատապարտել է հայերի ագրեսիան Ադրբեջանի դեմ և այդ հանգամանքից ելնելով էլ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Երևանի հետ...
Հիշեցնեմ,որ այս հիմարությունը մի անգամ արտաբերել էր նաև Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Այդին Աբբասովը...Սա տարրական ապատեղեկատվություն է...
Հայաստանը և Ուզբեկստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատել են դեռ 1995 թ. հոկտեմբերի 27-ին...Հայաստանի եւ Ուզբեկստանի միջև Իսլամ Քարիմովի կառավարման տարիներին ստորագրվել են հինգ համաձայնագիր և երկու արձանագրություն...2016 թ-ի հուլիսի 29-ին ՀՀ կառավարության նիստում գործադիրը համաձայնություն տվեց միջկառավարական համաձայնագրի նախագծին, որով Հայաստանի և Ուզբեկստանի քաղաքացիներըկկարողանան 180 օրվա ընթացքում միմյանց տարածքում 90 օր մնալ առանց վիզայի...
Իսկ արդեն ներկայիս նախագահ Շավքաթ Միրզիյոևի օրոք հայ-ուզբեկական հարաբերությունները բավական ակտիվացել են...2017 թ-ի ապրիլի 7-ին աշխատանքային այցելությամբ Տաշքենդում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ուզբեկստանի իր գործընկերոջ՝ Աբդուլազիզ Կամիլովի հետ...Է.Նալբանդյանն ու Ա.Կամիլովը պայմանավորվեցին հանձնարարել ԱԳՆ-ների համապատասխան ստորաբաժանումներին՝ մշակելու տարբեր ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված առաջարկներ...Որքան կարելի է կռահել այդ այցի "առաջին պտուղը" Երևան-Տաքշենդ ուղիղ չվերթ է,որն այսքան նյարդայնացրել է Բաքվին...
Միջինասիական հանրապետություններից Բաքուն հատուկ ուշադրություն է դարձնում Ուզբեկստանին...Պատճառները տարբեր են...Բայց կարևոր պատճառներից մեկը՝բավականին մեծ և հարուստ հայկակական համայնքն է այդ երկրում,որի թիվը,ըստ տարբեր տվյալների կազմում է 50-100 հազար...Բաքուն ահռելի մեծ ռեսուրներ է ներդրել սրելու հայերի և տեղացիների հարաբերությունները...Իլհամ Ալիևի հովանավորությամբ և պատվերով Շուհրատ Սալամով ոմն մեկը,ով իրեն պատմաբան է ներկայացնում,գիրք էր գրել Ուզբեկստանում հայ դաշնակցանակնների վայրագությունների ամսին,որի համար Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը սույն ստահակի դեմ քրեական գործ է հարուցել՝ազգամիջյան թշնամանք հրահրելու հոդվածով...
Հ.Գ.Պաշտոնական Երևանն այսուհետ էլ ավելի մեծ տեղ և ժամանակն պետք է հատկացնի Հայաստանի և մահմեդական երկրների միջև սերտ հարաբերություններ հաստատելուն որը մեծ ցավ է տապճառում Ադրբեջանի բռնապետին...
Գագիկ Համբարյան