Ուշադրություն, ըստ հավաստի աղբյուրների' Երևանում ելույթ կունենա հանրահայտ Ռիհաննան: Համերգը տեղի է ունենալու Հուլիսի 31-ին, Diamonds համաշխարհային շրջագայության ընթացքում: Մինչ Հայաստան մեկնելը նա համերգներ ունի Միացյալ Նահանգներում և Եվրոպայում, Իսկ սեպտեմբերին նախատեսված համերգներ ունի Օկեանիայում' մասնավորապես Ավստրալիայում և Նոր Զելանդիայում: Համերգային շրջագայությունը ավարտվելու հոկտեմբերի 7-ին: Հայտնի է, որ հայաստանյան համերգը կայանալու է մարզահամերգային համալիրում: Տոմսերը արդեն իսկ շատ շուտով հանվելու են վաճառքի: Ամենայն հավանականությամբ գները տատանվելու են 45000-ից մինչև 165000 դրամի սահմանում: Դրանք հնարավոր է ամրագրել նաև համացանցում: Ռիհաննան արդեն իսկ Հայաստանի մասին շատ լավ պատկերացումներ ունի: Վերջերս իր Թվիթթերի էջում տարբեր ազգերի մշակույթներին էր անրադարձել, նաև հրապարակել էր, թե ինչքան շատ է տպավորված հայկական խոհանոցից, հատկապես նրան շատ է դուր եկել դոլման, որը փորձել է Լոս Անջելեսի Լիթթլ Արմենիա թաղամասում: Դե ինչ անհամբեր սպասենք երգչուհու համերգին: Համոզված եմ շատերի համար հիշարժան է լինելու այդ օրը: Եվ այնպես պետք է անել, որ նա Հայաստանից շատ լավ հիշողություններով վերադառնա: Ջերմ ընդունելությունը այս պարագայում շատ կարևոր է: