Ադրբեջանական բանակի կատարած հանցագործությունը այս անգամ ևս անպատասխան չի մնացել: Ճիշտ է Արցախի բանակը շատ քիչ է պարծենում իր կատարած աշխատանքով, որը իմ սրտով չէ, մեր օրերում, մանավանդ Ադրբեջանի դեմ կատարած ցանկացած գործողություն պետք է ներկայացվի ժողովրդին:
Այս անգամ արդեն կադրերով ցուցադրվեց, թե ինչի են ընդունակ մեր զինված ուժերը: Մեր հրետանավորները անձրևի նման արկեր են լցրել թշնամու ռազմական օբյեկտների վրա:
Թշնամին մի քանի անգամ սխալ կրակելուց հետո կարողացել էր վնասել մեր ռազմական տեխնիկան, որի դիմաց շատ մեծ կորուստներ կրեց: Մի քանի րոպեանոց տեսանյութի մեջ պարզ երևում են մի քանի ռազմական օբյեկտների ու դրանց հարակից տարածքների ավերումները:
Սա բազմաթիվ գործողություններից ընդամենը մեկն է, որը կատարել է մեր զորքը: Ադրբեջանի ոչ մի կրակոց անպատասխան չի մնում: Եթե նույնիսկ դա չի ցուցադրվում ժողովրդին:
Փառք մեր բանակին:
Աշոտ Ասատրյան