«Հայաստանի խոշորացված համայնքներում սպասվում են զգալի ներդրումներ: Ներկայումս արդեն ընթանում է շուրջ 2 մլն 580 հազար դոլար արժողությամբ ծրագիրը, որի շրջանակներում համայնքները ստանալու են տեխնիկական միջոցներ և սարքավորումներ:

 


Մասնավորապես, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան և Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքներին տրամադրվել են կոմբայններ, ավտոգրեյդերներ, բազմաֆունկցիոնալ էքսկավատորներ, աղբատար մեքենաներ, ինքնաթափ բեռնատարներ և այլ տեխնիկական միջոցներ և սարքավորումներ:
Շուտով համայնքները կստանան նաև այլ տեխնիկական միջոցներ, միկրոավտոբուսներ, բոլոր բնակավայրերում կկառուցվեն կանգառներ: Դրանից զատ սպասվում է, որ համայնքներում կկառուցվեն տեխնիկայի սպասարկման կայանատեղիներ»:

 

Կարինե Առաքելյան