Մայիսի 15-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեսանյութ և լուսանկարներ տարածեցին,թե ինչպես են ոչնչացնում "Օսա-ԱԿ" զենիթահրթիռային համալիրը և դրա փոխադրող-լիցքավորող մեքենան...Արցախի ՊՆ-ն հաստատեց,որ իրոք մայիսի 15-ին հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով ՊԲ ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա՝չնշելով,թե կոնկրետ ինչ ռազմական տեխնիկայի մասին է խոսքը...Հայկական կողմը նաև հայտարարել է,որ ադրբեջանական զինուժի սադրանքն անպատասխան չի մնալու...


Այս ամենի համար մեղավոր ենք մենք...Ադրբեջանը վերջին 3-4 տարիների ընթացքում իրեն պահում է ահաբեկչի պես...Իսկ մենք անընդհատ դիմում ենք միջազգային հանրություն կոչվածին և նոր անցնում պատժիչ գործողությունների,որոնք շատ դեպքերում գաղտնի է պահվում...Զարմանալի է,թե ինչու՞...Իլհամ ահաբեկչի իշխանությու՞նն ենք պաշտպանում...Սա սխալ ռազմավարություն է...Թուրքերի հետ այսպիսի մեթոդներով "խոսելը" ավելի մեծ վնաս է տալիս մեզ...Հայկական կողմերը պետք է իրենք նախահարձակ լինեն և չսպասեն,թե Բաքուն հերթական անգամ ինչ նոր սադրանք է պատրաստելու...Ադրբեջանական կողմը ահաբեկչին բնորոշ վարքագծով փորձում է ճնշում գործադրել Երևանի,Ստեփանակերտի և միջնորդների վրա...Սակայն այդ նույն Մինսկի խումբը տեսնելով հայկական կողմերի պաշտպանողական և թույլ տակտիկան գերադասում է լռել կամ անհասցե հայտարարություններ անել՝ակամայից պաշտպանելով հարձակողական՝ուժեղ դիրքից հանդես եկող Բաքվին...Այս ամենից կա մեկ ելք...Հայկական կողմերը պետք է ոչ միայն պատժիչ գործողություններ ձեռնարկեն ազերիների սադրանքներին ի պատասխան,այլ իրենք պետք է նախահարձակ լինեն և մեծ վնաս հասցնեն ազերի-թուրքերին...Ու այդ ամենը պետք է ներկայացնեն հայ և ազերի հասարակություններին,քանի որ 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմից հետո Բաքուն մեծ ջանքեր է գործադրում ձերբազատվելու պարտվածի բարդույթից,որով տառապել է 1994 թ-ից ի վեր...Թուրքը միշտ պետք է վախենա հայից,քանզի այդ վախից ձերբազատումը մեծ վտանգներ է պարունակելու մեզ համար...


Մեր իշխանությունները պետք է հասկանան,որ թուրքի հետ պաշտպանվողի դիրքից հանդես գալու արդյունքը՝ պարտությունն է...Դրանց նախնիները 11-12-րդ դդ-ում այստեղ հայտնվեցին և կործանեցին Բյուզանդիան,իսկ մեզ թողել են մեր պատմական Հայրենիքի ընդամենը 10 %-ը...


Հուսով եմ,Հայաստանի և Արցախի ղեկավարությունները կտրուկ կփոխեն իրենց ռազմավարությունն ազերիների հետ հարաբերություններում...Այդ մենք պետք է պարտադրենք Բաքվին,որ ամեն անգամ ինքը դիմի միջազգային հանրություն կոչվածին և միջնորդներին,որոնք հարգում են ուժեղներին և նողկանք են ապրում լացկաններից...
Շիրազի "Էքսպրոմտը" գրեթե ներկայացնում է մեր իրականությունը."Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,


Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ..."
Իսկ մենք պետք է ի կատար ածենք մեծն գյումրեցու ստեղծագործության վերջին նախադասությունը՝"Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,Դուք հողմերի պես կկորչեք վայրագ"...Հայրենիքում հավերժ մնալու համար պետք է գործել...Գործել եկվոր,մարդասպան ու ստոր բարբարոսի դեմ...


Ժամանակն է պատժելու "բեսպրեդելշիկ" Իլհամ Ալիևին և նրա բանդային և բավական կոպիտ արձագանքել մեզ քննադատողներին կամ նույնիսկ անտեսել մեզ մեղադրողների բարբաջանքները...


Հ.Գ.Հայկական կողմերի պատժիչ գործողությունն ազերիների այս սադրևանքին պետք է ներկայացնել հանրությանը և տարածել ԶԼՄ-ներով...

 

Գագիկ Համբարյան