Երբ մենք աշխարհին ցանկանում ենք ապացուցել, որ խաղաղարար ենք, որ պատերազմ չենք ցանկանում և այլն: Երբ Բաքվում կայացած Եվրոպական խաղերի ժամանակ Իլհամ Ալիևը արծաթե մեդալը կախում էր Միհրան Հարությունյանի պարանոցին, այդ ժամանակ ամբողջ դահլիճը սկսեց սուլել, իսկ ի՞նչ արեց Ալիևը: Նա պարզապես ձեռքերով հասկացրեց հանդիսատեսներին, որ լռեն ու նրանք լռեցին: Իսկ Ավետ Բարսեղյանի «հայրենասիրությունը» բռնել էր երգի մրցույթի ժամանակ: Մեր կռիվը բացառապես մարտի դաշտում է և զենքը ձեռքին զինվորի հետ: Ու թքած, թե ադրբեջանցի հաղորդավարները ևս նույն կերպ չեն հայտնել Հայաստանի անունը: Տեղեկատվական պատերազմը ևս կարևոր է: Այն պետք է ճիշտ օգտագործել: Իսկ եվրոպական մամուլը գրում է, որ հայերը չեն հայտնել Ադրբեջանի անունը:

 

Աշոտ Ասատրյան