Արդեն մշակույթ է դառնում Հայաստանում հայտնի երգիչ-երգչուհիների համերգների չեղարկումը: Սա, մեղմ ասած, ծիծաղելի չէ ու լուրջ կանոնակարգման կարիք ունի:

 

Չհաշված այն ֆինանսական վնասները, որ շատ ժամանակ հասցվում է հանդիսատեսին, նաև վստահությունն է հավասարեցվում 0-ի բոլոր այն կազմակերպությունների նկատմամբ, ովքեր օրերից մի օր կարող են լուրջ համերգներ կազմակերպել Երևանում:

 

Այս դեպքը մնացածից տարբերվում էր նրանով, որ Տիմատին հայտարարեց նոր համերգ անցկացնելու մասին: Հարցը ստեղ տարրական կազմակերպչական կիքսերն են: Վերջին մեկ տարվա ընթացքում, արդեն չեմ էլ հիշում, որերորդ անգամ է կոտրած տաշտակի առաջ կանգնում հանդիսատեսը:

 

Ռուբեն Խաչատրյան