1Երբ մենք խոսում ենք այն մասին, որ առաջնագծում մեծածավալ աշխատանք ենք տանում առաջնագիծի տեխնիկական միջոցներով հագեցնելու, մարտական հենակետերը կահավորելու, նոր ենթակառուցվածքներ ստեղծելու մասին, ապա պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ հակառակորդը ևս «ձեռքերը ծալած» չի նստում:
Վերջին շրջանում ԶԼՄ-ների ղեկավարների, լրագրողների հետ շատ առիթներ եմ ունեցել խոսելու այն մասին, որ առաջնագծում առկա ռիսկերը նախորդ տարիների համեմատ էականորեն աճել է, արդյունքում առաջնագիծ մուտք գործող ցանկացած մարդ, ցանկացած մեքենա պոտենցյալ թիրախ է հակառակորդի համար:


Պարտադիր չէ լինել հենց մարտական դիրքում կամ խրամատում, նույնիսկ համեմատաբար առաջնագծի խորքում ևս հակառակորդի կիրառած զինատեսակները բավականին վտանգավոր իրավիճակ են ստեղծում:


Բանակի կյանքի, առաջնագծի մասին լրատվամիջոցների լուսաբանումները գերկարևոր են, պետք է հասկանալ, թե ինչպես կազմակերպել լրագրողների աշխատանքը, որ դրանք լինեն հնարավորինս անվտանգ:


Համոզված եմ, որ օրինակ՝ «Շանթ» ՀԸ-ան նկարահանող խումբը վտանգների մասին տեղյակ էր ու գիտակցված էր գնացել իր մասնագիտական պարտքը կատարելու (առաջին անգամ չէր, որ նրանք թեժ կետերում էին հայտնվում): Այնպես չէր, որ Ադրբեջանի քայլը խորը զարմանք առաջացրեց:


Անկեղծ ասած գրառմանս նպատակն է, որպեսզի ԶԼՄ-ները, ու առհասարակ հանրությունը հստակ գիտակցեն, որ ցանկացած խումբ, մեքենա կարող են հակառակորդի կողմից դիտարկվել ու խոցվել, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր մասնագիտական անհրաժեշտությունից ելնելով բարձրանում են դիրքեր վտանգի առումով նույն ռիսկային դաշտում են, ինչպես մարտական հերթապահություն կրող անձնակազմերը (ադրբեջանական կողմը նույնիսկ շտապ օգնության մեքենաներն է թիրախ դարձնում):

 

Կրկնում եմ՝ յուրաքանչյուրս պետք է գիտակցենք ու խորը պատկերացնենք այն բոլոր ռիսկերը, որն առկա են առաջնագծում:


Հ.Գ. Առողջություն «Շանթ» ՀԸ օպերատորին

 

Տիգրան Աբրահամյան