Պաբլո Պիկասո
“Խորհրդանշականը շատ է. կնոջ աջ ձեռքին աղավնու թևի ճախրանք է տվել նկարիչը ոչ թե նրա համար, որ կինը սիրել է աղավնիներ, այլ ավելի շատ' ընդգծելու կնոջ անմեղությունն ու մաքրությունը: Դեմքը, շրջանաձև լուծված, նկարիչը գունային երկու մասի է բաժանել. մեկը համբույրի պատրաստ սիրող կինն է, մյուսը' ես-ի այն ներքին զգացողությունը, որ այդպես էլ չի հասկացվում ու բացահայտվում: Բազմոցին հենած արմունկներն ասում են, որ բազմոցի նման փափկություն ու ջերմություն ունեցող է կինը, նաև' նրա վրա կարելի է հենվել, վստահել նրան…”
Ռ. Մանուկյան