Կառավարման ինչ համակարգ եք հիշում, երբ լսում եք.
ա. մառազմի ու աբսուրդի հասնող բյուրոկրատիա ու անհասկանալի վարչարարություն, ընդ որում՝ առանց դրա համար առկա միջոցների
բ. պարտադիր-կամավոր մասնակցություն «նա կարտոշկու» բնույթի համահամակարգային միջոցառումներին, ընդ որում՝ մասնակցությունից հրաժարվել-«թռնելը»՝ անգամ հետմահու, առաջացնում է լուրջ հետևանքներ
գ. գրեթե տոտալ ցենզուրայի հաստատում
դ. բացարձակ հայեցողական որոշումներ՝ առանց հիմնավորման (ընդհուպ մինչև «ռաստրելյած» բնույթի)
ե․ անձանց ու նրանց խմբերի պիտակավորում՝ առանց դատ ու դատաստան («ժողովրդի թշնամի»), ու սև ցուցակներ («ռաստրելնիյե սպիսկի»)
զ. ձեզ ու ձեր ճակատագրին վերաբերվող հարցերի վճռում առանց ձեր գիտության՝ (համարյա «տռոյկաների» ֆորմատով), բացառապես դանոսների հիմանվրա, պրովոկացիաներով, դանոսների խրախուսում (ահազանգման հետ չխառնել)
է. խմբային պատասխանատվության կիրառում (երբ լեհական որևէ գյուղում գերմանական զինվոր էին սպանու․, վառում էին ողջ գյուղը՝ բնակիչներով)
ը. մեծ կոռուպցիա, հարցերի լուծում փողով, ծանոթով, ֆավորիտիզմով, հաճախ՝ անթաքույց…
թ. պալիտբյուրո, ռայկոմի առաջին քարտուղար, հրահանգիչ, «Պռավդա»
ժ. ու էս ամենի մեջ պահանջ. լռել, ժպտալ ու ծափահարել՝ ողջունելով «պարտիայի» որոշումները, արտաքին քաղաքականության գիծը, կենտկոմի անդամներին ու «հոկտեմբերյան մեծ հեղափոխության» հերթական տարելիցը…
Սովետը մեռավ։ Կեցցե՛ սովետը…
Դագնած ի պերգնած սովետ…
Ուռա՜ ընկերներ…
Դաս իստ ֆանթասթիշ…
Սոցիալիզմը փիս խասյաթ ունի՝ դռնից շպրտում ես՝ պատուհանից ա մտնում, պատուհանից ես շպրտում՝ երդիկից ա խցկվում… ու «Սոֆթ փաուըր»-ը դանդաղ, բայց հետևողական հետընթաց քայլերով դառնում ա «Սովետ փաուըր»
© հարյուր տարվա երկվություն
Վահան Ասատրյան