Այսօր՝ մայիսի 7-ին, ժամը 21-ից ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից ընդհատումներով կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի վրա: 20 րոպեի ընթացքում 7անգամ Բաղանիսը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծվել է:

Այսքան տարիների ընթացքում ադրբեջանական բանակը չկարողացավ դուրս գալ ահաբեկչի մակարդակից ու չդարձավ կանոնավոր բանակ: Սրանք այսքան տարիների ընթացքում չհասկացան, որ Հայաստանում զինվոր են բոլորը, որ մեր գյուղացիները չեն վախենում կրակոցից, դրա պատճառով խուճապի չեն մատնվելու, չեն փախնելու:

Վախվանից էլի սկսելու են՝ հայերը ամբողջ սահմանի երկայնքով կրակում են մեր դիրքերի ու գյուղերի վրա: Բա այ շան որդիներ հո ձեր համար կենդանի թիրախ չենք, որ երբ ցանկանաք կրակեք, մենք էլ սուս ու փուս դիմանանք: Պարզապես ձեր գյուղացիները թեթև կրակոցից թողնում են տուն ու տեղ և փախնում են:

Վերջերս ադրբեջանական ընդդիմադիրները տարածել էին, որ նույնիսկ դիրքերից են զինվորներ փախնում ու մի քանի օր էր 3 զինծառայողի էին փնտրում: Հիմա երևի գտել ու սպանել են դրանց, սադրում են, որ հետո մեզ վրա գցեն:

 

 

 

Աշոտ Ասատրյան