
Ալիսա Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այն ամենն ինչ տեղի է ունենում այս օրերին Երևանի փողոցներում, պարզապես ոչ մի աղերս չունի քաղաքական գործընթացների հետ: Լևոն Զուրաբյանն այսօր սազական մեկնաբանություն էր տվել այս ամենին.«Կարծես լինի Շրեկի, Չիպոլինոյի և Ձյունանուշիկի միջև մի հատ սենց պայքար, որում հաղթելու է գլխավոր մուլտիպլիկատորը: Ընդ որում, այդ մուլտիպլիկատորը Դիսնեյի տաղանդը չունի հաստատ»
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանենք իզուր են սրտնեղել Լևոն Զուրաբյանի հնչեցրած գնահտականներից: Այս քարոզարշավն ուրիշ ի՞նչ է, եթե ոչ մուլտիպլիկացիոն բեմադրություն: Նիկոլն արդեն նմանվել է կոմունալ վարչության առաջին կարգի աշխատակցի, քաղաքում պարոն Տարոնի թափած զիբիլն է նկարում ու տարածում սոցցանցերում: Զարուհին էլ արդեն նմանվել է Րաֆֆի Հովհաննիսյանին առավոտից երեկո մարդ է բռնում, որ բարևի:Հանրապետականն էլ լուռ սպասում է իր ժամին, հերթական նկարչությունը կազմակերպելու համար: Սա ուրիշ ի՞նչ է եթե ոչ չիպոլինոների հավաքույթ:
Ինչ վերաբերվում է Էդմոն Մարուքյանի զառանցանքներին կապված Զուրաբյանի խոսքերի հետ, ապա կարծում եմ մի փոքր քաղաքանապես հասունանալու ժամանակն է: Դուք ավելի լավ է մտածեք, թե Նիկոլի կողմից քցվելուց հետո ինչ երգեր եք երգելու»