Առողջապահության համաշխարհային կազմակերպության բժիշկները 10 հեշտ իրականացվող կանոններ են մշակել, որոնք կօգնեն կարգավորել խոլեսթերինը
1. Ճարպոտ միսը փոխարինել ոչ յուղալի մսով: Պատրաստելիս հեռացնել հավի մաշկը և մսի ճարպային հատվածները:
2. Հնարավորության դեպքում սահմանափակել կարագի օգտագործումը՝ օրական մինչև 10-15 գրամ:
3. Սնունդ օգտագործելիս խաշել, շոգեխաշել կամ պատրաստել գրիլի տեսքով: Խուսափել տապակելուց, հատկապես՝ մարգարինով:
4. Ցանկալի է ցածր յուղայնությամբ պանիր օգտագործել:
5. Աշխատել շաբաթական երեք անգամից ոչ պակաս ձուկ ուտել:
6. Ձգտել օրական 400 գրամից ոչ պակաս բանջարեղեն և մրգեր օգտագործել:
7. Ցանկալի է սահմանափակել սուրճը՝ փոխարենը կանաչ թեյ օգտագործել:
8. Օրը սկսել մեկ բաժակ գոլ ջրով, իսկ ճաշից առաջ մեկ բաժակ թարմ քամած նարնջի կամ գազարի հյութ խմել, ինչն ակտիվացնում է նյութափոխանակությունը:
9. Բանջարեղենով աղցան պատրաստելիս մայոնեզի փոխարեն կիտրոնի հյութ և կանաչեղեն օգտագործել:
10. Զգուշանալ ալկոհոլ օգտագործելիս՝ գերազանցել օրական 30 գրամ սպիրտը:
Վրեժ Հովսեփյան