Բաքվում հյուրնկալված ռուսաստանցի լրագորղ, սոցիոլոգ, Եվրասիական միջազգաին շարժման առաջնորդ և,ըստ ԶԼՄ-ների,Կրեմլին բավական մոտ գնտվող Ալեքսանդր Դուգինը շարունակում է հարցազրույցներ տալ և վարձահատույց լինել Ալիևից...Եթե առաջին մի քանի հարցազրույցները հիմնականում հասցեագրված էին հայաստանյան ընթերցողներին,քանի որ Դուգինը առաջարկում էր Ադրբեջանին հանձնել 5 շարջանները,իսկ 2 մասին էլ հետո մտածել,ապա այսօրվա զառանցանքի հիմնական հասցեատերը ռուսաստանցի և օտար ունկնդիրն է,քանի որ այդ հարցազրույց կոչվածի ոչ մի տառի հայ հասարակությունը չի հավատում...Իր հերթական դեմագոգիայում,Դուգինը փորձում է ինքն իրեն և իր երկրպագու ընթերցողներին համոզել,որ ադրբեջանցիները թշնամանք չեն զգում հայերի հանդեպ..."Բաքվում և Իսմայիլիում ունեցած հանդիպումներից ես հասկացա,որ ադրբեջանցիները դեմ են հակամարությանը Լեռնային Ղարաբաղում և ցանկանում են խաղաղություն հաստատել...Ադրբեջանցի ժողովուրդը սովորական հայերի նկատմամբ թշնամություն չի զգում և ցանկանում է խաղաղ ճանապարհով ազատագրել օկուպացված տարածքները..." Այսպիսի հայտարարություն կարող էլ անել կամ այլմոլորակայինը,կամ էլ տարրական հիմարը....Նախ,սույն զազրախոսը փորձում է տարանջատել ՀՀ իշխանությունների և ժողովրդի կարծիքը Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ...Դուգինն ուզում է ասել,որ "մարդասեր" հայ ժողովուրդը սկուտեղի վրա կհանձնի Արցախը Բաքվին,բայց դրան դեմ են Հայաստանի "չար" իշխանավորները...Սակայն այստեղ Դուգինին պետք է տխրեցնեմ...Արցախի հարցում հայ ժողովուրդը ավելի "չար" է,քան հայաստանյան իշխանությունները...Կամ,թե ի՞նչ է նշանակում խաղաղ ճանապարհով հետ վերադարձնել օկուպացված տարածքները, երևի լավ պատկերացնում է միայն Դուգինի նման անգրագետը...Արդեն այն,որ հայկական Արցախը սույն կաշառվածը անվանում է օկուպացված տարածք ցույց է տալիս սրա պատվիրատուին...Հայ ժողովուրդը ականատես եղավ այդ "խաղաղ ճանապարհին" անցյալ տարվա ապրիլին Բաքվի կողմից սանձազերծած պատերազմի ժամանակ...Ինչ վերաբերվում է հայերի նկատմամբ ազերիների ատելության բացակայությանը,ապա Դուգինը և նրա նման ծախված և ծախվող "դուգինները" լավ կլինի հիշեն,թե 2004 թ-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՔՆԱԾ հային սպանած Ռամիլ Սաֆարովի ինչ դափնիների արժանացած հարազատ Բաքվում ոչ միայն ապշերոնյան սուլթանի,այլև նույն հասարակ ադրբեջանցիների կողմից...Դուգինները մտածում են,որ հայերը մոռացել են,թե ինչպես անցյալ տարվա ապրլյան կարճատև պատերազմի ժամանակ հրոսակ ազերիների կողմից գլխատված Քյարամ Սլոյանի գլխի հետ սելֆիներ էին անում հասարակ ազերի գյուղացիները իրենց մանուկների հետ...Այսպիսի օրինակները բազմաթիվ են...
Այս քարոզչությունը նախատեսված չէ հայերի համար...Բաքվում շատ լավ գիտեն,որ նրանց էժանագին ստերը շատ վաղուց մեզ մոտ չի անցնում...Ազերիները փորձում Դուգինի և նրա նման "դուբինների" միջոցով օտարների մոտ կարծիք ստեղծել,որ հայերի և ազերի-թուրքերի միջև ամեն ինչ լավ է և հայ-ադրբեջանական բարեկամության միակ խանգարողը ՀՀ ղեկավարությունն է...Ազերիների համար ամենալավ հայը՝հարազատ ժողովրդին դավաճանած կամ էլ մեռած հայն է...
Որաքն հասկացա,Դուգինն արդեն իր ժամկետնանց մտքերով զզվացրել է իր ռուսսատանյան պատվիրատուներին և հիմա ակտիվ օտար պատվիրատուների փնտրտոջքների մեջ...Իսկ նավթախավիարային դիվանագիտության ջատագով Իլհամ բաբան սիրում է Դուգինի և նրա նման աղբի հետ գործ ունենալ...Ու հիմա Դուգինը ստանձնել է Ադրբեջանի սուլթանի մամլո խոսնակի պարտականությունները...


Գագիկ Համբարյան