Վերջին տարիներին նկարահանված հայկական ֆիլմերի մի «թերության» մասին եմ ուզում խոսել: Ինչքան էլ լավը լինեն օպերատորական աշխատանքը, սցենարը, դերասանական խաղը, ֆիլմի թրեյլերը ու ինչքան էլ լեփ լեցուն լինեն պրեմիերաները, էս ֆիլմերում չկան արտահայտություններ, որոնք դառնան ժողովրդինը: Ես հեչ հակված չեմ մտածելու, որ Հենրիկ Մալյանն ու Ներսես Հովհաննիսյանն ավելի տաղանդավոր են եղել քան ասենք Միքայել Դովլաթյանն ու Հրաչ Քեշիշյանը, բայց վերջիններիս նկարահանած ֆիլմերում չես հանդիպի
1. «գիտահետազոտական միտահետազոական»
2. « Արտակը ղալլաթ կանի»
3. « Կոստյու՞մն է որ քեզ պիտի զարդար
ե»
4 « Կդռա՜վ, թելը կդռա՜վ»
5. «Կարևորը մենք ենք ու Ամերիկան»
և այլ հիշվող ու ժողովրդական դարձած, տարբեր իրավիճակներում գործածվող արտահայտություններ:
Աղասի Միքայելյան