-Սիրիայում Ամերիկան ու Ռուսաստանը միացյալ գործողություններ են սկսել ընդդեմ Թուրքիայի` փակում են Սիրիայի և Թուրքիայի միջև սահմանը, որպեսզի թույլ չտան գործողություններ սկսել Սիրիայի քրդերի դեմ: Պատահական չէր նաև Թրամփի ապրիլի 24 ուղերձը, որտեղ արդեն խոսք էր գնում հայերի պատմական հայրենիքի ու յուրահատուկ քաղաքակրթուն ունենալու մասին: Դա Թուրքիային ուղղված զգուշացում էր:

 

Image result for armenia

 

-Հնդկաստանի փոխնագահի այցելության նպատակը Հայաստան այդպես էլ անհասկանալի մնաց, եթե իհարկե դա չհամարենք խորհրդանշական ակտ, որով Թուրքիային հասկացնում էին, որ դժգոհ են Պակիստանի հետ ունեցած ռազմավարական հարաբերություններից (Քաշմիրի կոնտեքստում) և գուցե Հնդկաստանի փոխնախագահի այցելության հիմնական նպատակը Եղեռնի զոհերի հուշահամալիր այցելությունն էր:

-Չի բացառվում, որ շուտով Մակեդոնիայի խորհրդարանում էլ սկսեն քննարկել Ցեղասպանության ճանաչելու հարցը, եթե թուրքերը փորձեն սատարել այդտեղի ալբանացիների երկրի ֆեդերալիզացման ջանքերին: Հերթում Մոնտենեգրոն է, որտեղ նույնպես ալբանական խնդիր կա:


-----
Փաստորեն Հայաստանը դիտարկվում է որպես միջոց Թուրքիայի վրա ազդելու համար, այլ սուբյեկտայնություն մենք դեռ ձեռք չենք բերել:

 

Ստեփան Դանիելյան