Global Firepower պորտալը ամեն տարի ուսումնասիրություններ է կատարում աշխարհի 127 երկրների բանակներում ու հրապարակում է դրանց ցուցակը:
Սակայն տվյալ հետազոտության արդյունքերը հիմնվում են ավելի շատ երկրի բանակում զինվորական տեխնիկայի քանակի, զորքի քանակի և ծախած գումարների վրա:

 

Մեծ ուշադրություն է դարձվում ռազմածովային ուժերի և օդային ուժերի վրա: Հաշվի չի առնվում զորքի մարտունակությունը, անցած պատերազմական ուղին և այլ մանրամասներ:

 


Սա ավելի շատ բանակների փողերը հաշվող հետազոտություն է: Ադրբեջանը իր ռազմածովային զորքերի ու ծախսած միլիոնավոր դոլարների արդյունքում հայտնվել է 59-րդ տեղում:
Առաջին երեք հորիզոնականում են՝ ԱՄՆ, Ռուսաստան և Չինաստան: Դրանից հետո գալիս են ՝ Հնդկաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Թուրքիան, Գերմանիան եւ Իտալիան:

 

Աշոտ Ասատրյան