1991 թ.-ի այս օրը՝ ապրիլի 30-ին, Կիրովաբադում տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան՝ տանկերի, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ, շրջափակման մեջ է վերցնում Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը: Շրջափակումից հետո ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու ոստիկանությունը մտնում են նշված գյուղերը՝ իբրև թե անձնագրային ռեժիմի ստուգման, իսկ իրականում՝ հայ բնակչության սպանության, կողոպուտի, ահաբեկության և դրանց հաջորդող տեղահանության նպատակով: Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը ստանձնած Թաթուլ Կրպեյանը, Արթուր Կարապետյանը Արաբո ջոկատի հրամանատարությունը ապրիլի 19-ից ստանձնած Սիմոն Աչիկգյոզյանը, Հարազդանի ջոկատի հրամանատար Հրաչ Դանիելյանը զոհվում են: Գյուղերի խաղաղ բնակիչները գնդակահարվում և կացնահարվում են ադրբեջանցի ՕՄՕՆ-ականների կողմից: Այս գործողությունը Արցախյան ազատամարտում հայտնի ,,Կոլցո,, կամ ,,Օղակ,, անվամբ: Հենց սրանով հիմք դրվեց Արցախի ինքնապաշտպանությանը: Փառք ու պատիվ տղերոնց...

 

Կարեն Հովհաննիսյան (Կիլիկյան Հայաստան)