Տիգրանուհի Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանը լվանում է ձեռքերը
Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ զրոյացնում են 6000 վստահված անձանց հավաքագրման v6000 համակարգը ու հիմա էլ սկսում են Երևանի քաղաքապետի ընտրությունների համար 1000 վստահված անձանց գրանցումը:
Գործընթացը, ինչպես հիշում ենք սկիզբ էր առել դեռևս ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Այդ օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները վտսահեցնում էին, որ 6000 վստահված անձանց միջոցով հնարավորություն կունենան ընտրություններում գրանցել հաղթանակ ու փաստացի իրականացնել իշխանափոխություն: Բացի նրանից, որ չհաջողվեց վերջիններիս հաղթահարել վստահված անձանց սահմանված 6000-ի շեմը, նաև պարտություններ կրեցին անգամ այն ընտրատեղամասներում, որտեղ ունեին ՔՊ-ի վստահված անձիք: Օրինակ՝ Հրազդանը, որտեղ վերջիններս, փաստացի. ամենամեծ հավանականություններն ունեին՝ պարտվեցին:
Այլ կերպ ասած Նիկոլի թեզը փուչիկի նման պայթեց: Հիմա վերսկսում են նույն գործընթացը: Բնականաբար հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր են փորձում լուծել այս գործընթացով: Այստեղ տեղին է հիշել «v6000 օպերացիայի» ձախողումից հետո Փաշինյանի և իր կողմնակիցների հայտարարությունները, ըստ որոնց, ընտրությունների ժամանակ իրենք պահել են քաղաքացիների քվեները և ընտրությունը եղել է քաղաքացիներինը: Այլ կերպ ասած՝ իրենք իրենց արդարացնելու, ջրից չոր դուրս գալու համար ասացին, որ վստահված անձինք գործել են փայլուն ու ամբողջ մեղավորությունը ժողովրդինն է: Դրանով էլ լեգիտիմացրին ընտրությունների արդյունքները: Հիմք ունենք ենթադրելու, որ սցենարը կրկնվում է և Նիկոլը պատրաստվում է երկրորդ անգամ լվանալ ձեռքերը»: