Իլհամ Ալիևի երկրի կառավարությունը Ալիևի հրամանով ցանկանում է փակել Ադրբեջանի իշխանությանը ընդդիմադիր մնացած վերջին մի քանի լրատվականները:
Ալիևի երկրում մարդիկ անգամ պատասխանատվության են ենթարկվում երկրի նախագահին վիրավորելու համար, Իլհամը չի հանդուրժում ոչ մի այլ կարծիք իր ու իր ղեկավարած երկրի մասին:
Այսօր՝ ապրիլի 27-ին, Սաբայիլի շրջանային դատարանում քննվում էր ադրբեջանական Azadliq.org, azadliq.info, azerbaycansaati.com, meydan.tv , Turan TV, Azərbaycan saatı լրատվականների գործը: Բողոքը ներկայացվել էր Ադրբեջանի տրասնպորտի և կապի նախարարության կողմից: Լրատավակնները և նրանց կատարած գործունեությունը Ադրբեջանի կառավարությունը համարում է շատ վտանագվոր: Դատավորը դատը հետաձգեց մինչ մայիսի 1-ը:
Լրատվականներից Meydan TV-ն և Turan TV-ն առավել հայտնի են Իլհամ Ալիևի ընտանիքին վերաբերվող սենսացիոն նյութերով: Վերջերս Turan TV-ն հրապարակել էր ֆիլմ, որը պատմում էր Հեյդար Ալիևից սկսած և մինչ օրս հասնող Ալիևների ընտանիքի անօրինականությունները, օֆշորային հաշիվները և այլն:
Աշոտ Ասատրյան