Բենը նայեց աչքերիս ու ասաց.
-Ես ուրիշ եմ, ես հիվանդ եմ: Չհասկացա ինչ էր ուզում ասել Բենը, բայց, երբ հետ նայեցի, նկատեցի' նրա աչքերում արցունք կար, բացատրելի ու համարձակ... անսթափ էի, աղմկում էր գլուխս... Այդ գիշեր ցավերի մեջ, ինձ հիվանդանոց տարան: Կույրաղիքս հեռացնելու... Տատս խառնվել էր իրար, բռնել էր ձեռքս ու աղոթում էր. Հայր մեր>>: Երբ ինձ վիրահատարանից տարան անհույս, երազիս մեջ ասում էի, թե տվեք իմ գլուխը: Գնացքը սլանում էր: Ես' ցած գլորվեցի գնացքից ու խեթ-խեթ վերև նայեցի, երկինքը սպիտակ էր, ես էլ գլուխս բռնած երկինք էի բարձրանում: Մեկը ձայն տվեց, թե դու դեռ եկրին պետք ես: Գլուխս դատարկ հետ եկա: Հիվանդանոցում յոթ օրվա մեջ նվազել էի, հույսս կորցրել էի' ապրելու, խոսելու, քայլելու, մնալու... Ծաղիկների մի շքեղ բուկետ ինձ բերեցին, երկտող կար, անհամբեր բացեցի թուղթն ու կարդացի' Բեն: Ամբողջ հիվանդանոցը ցնցման մեջ չէր ուզում հասկանալ, թե ինչպես է պատահում, որ տղամարդուն, տղամարդը ծաղիկներ է ուղարկում: Բուժքույրները իրար հետևից մտնում էին իրենց հազար դրամի հետևից ու տարօրինակ դեմքի արտահայտությամբ հեռանում: Այդ կիսատ օրը մնաց հետևում, հիմա արդեն ծաղիկները թառամել են: Բենից լուր չունեի: Արդեն երրորդ օրն էր ոչ զանգում էր, ոչ գալիս...
Եկեղեցու բակում մարդ չկար: Ես' անառողջս եկեղեցի մտա, զույգ մոմ վառեցի, խաղաղություն հայրենիքիս, առողջություն հային... դուրս եկա առողջ: Անձրև էր: Ես գնում էի, ուզում էի գտնել նրան ու ասել' շնորհակալություն... չկար: Քաղաքը կրկին հիվանդ էր, իմունիտետը ցածր էր... ես բերանս էի առել աղոթքն ու աղոթում էի... մարդիկ գալիս անցնում էին ու վախվորած՝ փախչում: Աչքեր փակ քայլում էի... Խելագար էր քաղաքը անունս կնքել, հիմա մնում էր մի հատ գժի թուղթ հանեի, թոշակ ստանայի, վերջանար, գնար: Դոփում են, դոփում են, դոփում են ձիերը... մեջս ձիեր կան դոփող, առնական ձիեր, որ քաղաքի կենտրոնական հատվածում դոփում էին ու կառավարության շենքի առաջ ազատություն էին պահանջում: Քունքերիս առած անազատությունը տանում էի թաղելու, ես էլ ազատ չէի իմ քաղաքում, ես էլ անազատության մեջ աղոթում էի ու բան էի կորցնում կարևոր մի բան, ազնվություն... Քաղաքը մուղամի մեջ հանգիստ սատկում էր.... լռություն եմ պահանջում, թողեք լռության մեջ աղոթեմ,- ասացի քաղքին ու հեռացա քաղաքից: Բենը այդ գիշեր եկավ մեր տուն, ասաց մեռել է քաղաքը: Սև էի հագել... գնում էի հոգեհանգստի: Կառավարությունում լույսերը վառած ցտեսություն էր ասում քաղաքին: Եմիշագլուխ քաղաքագլուխները բերանները բաց որոճում էին: Գետինը բացվեց... մտնող չկար: Ես բռնել էի Բենի ձեռքն ու քայլում էի: Այդ օրը Բենը ասաց, որ սիրում է ինձ: Գետինը կրկին բացվեց... առաջինը ես մտա: Հիմա քաղաքը անտակ է, մարդիկ անձրևում են, բնությունն էլ թոքախտ է...
Հեռացա... աղոթքը բերանս կիսատ մնաց... ավարտը՝ ամենազդու...