1951 թվին ստեղծված «Եվրոպական Ածուխի և Պողպատի Համույթը»՝ կոչված էր վերահսկել այդ մայրցամաքի զենքի արտադրության հիմնական հումքային ոլորտները: Այն ավելի ուշ վերանվանվեց Եվրոպական Միություն: Իսկզբանե պրոցեսը ֆինանսավորվել է Մարշալի պլանով: Ամերիկացիքին պետք էր զարգացող Եվրոպա, որը այնուամենայնիվ չպիտի ունենար ռազմական պոտենցիալ: ԱՄՆ-ն պիտի լիներ քաղաքակիրթ աշխարհի անվտանգության երաշխավորը: Սա հստակ քաղաքականություն էր, որը որդեգրվել էր հենց Վաշինգթոնում և թելադրվում էր Եվրոպային և մնացած աշխարհին: UN, IMF, WTO, WB և այլոք հենց դրա համար են ստեղծվել: ՈՒնենալու համար մեկ կառավարություն և վերջապես օրենքի գերակայությունը սահմանել ոչ միայն առանձին վերցված տարածքում այլ ամբողջ մոլորակով:
Մեծ Բրիտանիայի մասնակցությունը պրոցեսներին թույլ էր տալիս ԱՄՆ-ին իր ոխերիմ բարեկամին օգտագործել որպես պատժիչ միջոց, երբ Ֆրանսիացիք և վերջերս էլ Գերմանացիք ավելնորդ ամբիցիաներ էին ցույց տալիս ԵՄ-ի ինստիտուտներում: Իմիջայլոց նույն կերպ Իռլանդիան էր օգտագործվում, բայց արդեն Բրիտանիայի դեմ:
Երբ ԱՄՆ քաղաքական դաշտում հնչում էին հայտարարություններ, առ այն, որ Եվրոպան զարգանում է միայն, որովհետև իրենց անվտանգությունը աութսորս են արել ԱՄՆ-ին, բոլորը հասկանում էին, որ սա զուտ պոպուլիստական հայտարարություն է: Բոլորը հասկանում էին, որ թե՛ զարգացող Եվրոպան, և թե՛ բանակ չունեցող Եվրոպան պետք է առաջին հերթին ԱՄՆ-ին: Բոլորի համար սա ակնհայտ էր: Սա է պատճառը, որ իսթաբլիշմենթը առանձնապես չէր պայքարում նման պոպուլիզմի դեմ:
Սովետին էլ էր պետք զարգացող և բանակ չունեցող Եվրոպա: Սակայն եթե ԱՄՆ-ին պետք էր միացյալ Եվրոպա, Սովետին հակառակն էր պետք: Միացյալ Եվրոպային գրեթե անհնար է առևտրային պայմաններ թելադրել, մասնավորապես էներգակիրների առումով:
Միացյալ Թագավորության դուրս գալը Եվրոպայից էականորեն հարվածեց ԱՄՆ ազդեցությանը այդ տարածաշրջանում: Ազգայնականների ֆինանսավորումը Ֆրանսիայում, Գերմանիայում և գրեթե բոլոր մնացած ԵՄ անդամ երկրներում ևս թուլացնում է միացյալ Եվրոպայի կապերը:
Թրամփը սկսում է կրճատել պետդեպի ֆինանսավորումը և շուտով կստիպի Եվրոպացիներին հոգալ սեփական անվտանգության ծախսերը: Դրա հետ մեկ տեղ հարվածում է միջազգային ազատ արևտրին և այլ գլոբալիստական նախագծերին: Սա չի բերի Եվրոպայի վախճանին, բայց անշուշտ կզրկի ԱՄՆ-ին միջազգային հեգեմոնի կարգավիճակից որը դոլարի միակ հիմքն է:
Ամբողջ հարցը նրանում է, թե արդյո՞ք ռուսական բլիցկրիգը կկարողանա Ֆրանսիան էլ վերցնել, թե, կուլ գնալով, եղածն էլ կհանձնի, երբ հակագրոհ սկսվի...
Հ.Գ. Ընտրելով Արթուր Դանիելյանի՝ կարող եք վստահ լինել, որ նա իր տեղեկատվությունը ոչ CNN-ից, ոչ Euronews-ից, ոչ էլ Russia Today-ից է ստանալու: Մեկ ու մեջ էլ կարող ա ձեզ լուսավորի, եթե խելոք պահեք))