Ես հավատում էի, որ փոփոխություն կլինի, ես հավատում էի, որ կսկենք լավ ապրել, բայց չէի հավատում, որ էտ ամեն ինչը էլի կբարդվի փոքր մոքր, մի կերպ հացի փող հանող բիզնեսների շնորհիվ, քանի որ դա միշտ էլ եղել է։
Իսկ էսօր մարզերում բոլոր ՓՄՁներին դրդում են գրանցել աշխատողներին, ցույց տալ բոլոր հարկերը ու մուծել բոլոր հարկերը։
Առաջին հայացքից լավ բան են անում, ստվերը բերում են հարկային դաշտ, բաաայց սաա պիտի անեին ամենամենավերջում։
Սա պիտի անեին, երբ բոլոր գազի կալոնկաներին ստիպեին մտնեն հարկային դաշտ։
Երբ բոլոր խոշորներին ստիպեին բոլոր հարկերը մուծեին։
Երբ տնտեսությունը զարգացնեին, որը կհանգեցներ կենսամակարդակի բարձրացմանը, դրանից մարդկանց ձեռը փող կընկներ, դրանից հետո էլ նրանք ՓՄՁ-ներից շատ կօգտվեին ու հենց էտ ժամանակ էլ պիտի արվեր էտ «արմագեդոնը»։
Բայց ոնց հասկացա ամեն ինչ սուտիա, էլի վերջից են սկսում։ Փորձում են իրանց խոստումները իրականացնեն, բայց էլի հացի փող հանող բիզնեսմեննրի շնորհիվ։
Էլի վերջից եք սկսել, տղե՛րք։