Ինչպես բոլորիս հայտնի է ադրբեջանի գլխավոր հովանավոր է հանդիսանում թուրքիան ով ազդեցություն է գործում, թե ադրբեջանական ներքին քաղաքական խոհանոցին, թե արտաքին հարաբերություններին, այնպես էլ ադրբեջանի զինված ուժերում կազմակերպվող ռազմական գործողություներին, որտեղ նաև անմիջական մասնակցում է հատուկ նշանակության ջոկատների կազմավորմանն ու պատրաստմանը: Տարիների ընթացքում ադրբեջանի կողմից հրահրվող սադրանքների ու ռազմական գործողությունների ընթացքում հիմնականում ընգրկված են լինում նրանք, ովքեր հատուկ պատրաստություն են անցնում թուրքական ռազմական հատուկ ճանբարներում, որի փաստացի ապացույցներից մեկն էլ ապրիլյան պատերազմին ադրբեջանա-թուրքական «Յաշմա» հատուկ նշանակության բրիգադի մասնակցությունն էր: Այս օրերին ադրբեջան են այցելել թուրքական բանակի հատուկ ջոկատայիններ և այլ ստորաբաժանումների զինծառայողներ ովքեր համատեղ մայիսի 1-ից 5-ը ընկած ժամանակահատվածում անց են կացնելու տակտիկական զորավարժություններ, որի հիմնական նպատակն է պայմանական (հայկական) թշնամու ոչնչացումն ու ավելի ստույգ առաջիկայում հարձակման պլանի փորձարկումը: Այսպիսով ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունը քողարկված հարձակման պլանի նախապատրաստական աշխատանք է, որին ուշի ուշով հետևում է հայկական կողմը:
Մանվել Կոստանդյան