Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, Իլհամ Ալիևի աչքի առաջ քանդել են ադրբեջանցի զոհված զինծառայող Շահին Մամեդովին անվան պուրակը, որպեսի այդ տարածքում շենք կառուցեն:
Ժամանակին դա եղել է լքված տարածք, զոհված զինվորի հայրը՝ Սամեդ Մամեդովը, սկսել է մշակել տարածքը, որպեսի այն ծառայի որպես պուրակ: Ժամանակի ընթացքում տեղադրվել էր նստարաններ, շատրվան, երեխաների համար խաղահրապարակ և այլն: Իրենց ազատ ժամանակը այդտեղ էին անցկացնում հարակից շենքերի բնակիչները:
Սակայն վերջին շրջանում սկսել էին քանդել և գողանալ նստարանները ու կարուսելները: Զինվորի հոր մահից հետո քանդել են նաև պուրակում գտնվող Շահին Մամեդովի արձանը և տեղափոխել են մեկ այլ այգի, որը տարիներ շարունակ լքված է եղել:
Պետական պաշտոնյանները հայտնում են , որ տվյալ տարածքը սեփականաշնորհված է, սակայն չեն հայտնում, թե ով է սեփականատերը կամ որ կազմակերպությունն է քանդում ու պղծում իրենց զինվորի հիշատակը:
Բնակիչների ասելով զոհված զինվորի հուշարձանը հիմա աղբանոցի մոտ է, իսկ շենքի վերջնական կառուցումից հետո նաև այդտեղից կհեռացվի: