Թուրքիան Արևմուտքի համար բավական կարևոր է և շարունակելու է մնալ տարածաշրջանում հիմնական դաշնակիցը՝ անկախ նրանից Էրդողանը ավտորիտար լիդեր է, թե բռնապետ:
Էրդողանի հասցեին հնչող քննադատությունը նախկինից մի փոքր ակտիվ կշարունակվի, բայց Արևմուտքում որոշումներ ընդունողների կողմից նրա դեմ ուղղված պրակտիվ քայլեր ՉԵՆ ԱՐՎԻ:
Միևնույն ժամանակ նույն Արևմուտքում, մասնավորապես՝ Եվրոպայում, արդեն գիտակցում են, որ.

 

1. հանրաքվեից հետո Էրդողանը կդառնա ավելի անկանխատեսելի, ինչը պետք է հաշվի առնել,

 

2. Եվրոպական երկրների թուրքական համայնքները Էրդողանի կողմից լավ վերահսկելի են ու հանդիսանում են լուրջ ազդեցության լծակ (թուրքական սփյուռքում "այո"-ն ամենաշատ ձայները ստացել է հենց եվրոպական համայնքներում):

 


Ինչ վերաբերվում է Էրդողանին, ապա նա խնդիր ունի առաջիկայում կատարել մի քանի, թեկուզ ֆորմալ արևմտամետ քայլ, ինչը որոշակիորեն կմեղմի քննադատության ալիքը և ստեղծված ֆոնը...
#Թուրքիա

 

Նարեկ Մինասյան